Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Յանդեքսի» վարորդների «պրիոմները».
«Յանդեքս» տաքսի ծառայության հետ համագործակցող վարորդների համար կա աշխատելու համար «վատ եղանակ», երբ օրվա որոշակի ժամերին տաքսու սակագները ցածր են լինում։
դեպքում, պատվերը չկատարելու համար վարորդները հնարում են, որ պատվերն իրականացնելու համար պատվիրատուի նշած հասցեն, գտնվելու վայրը չեն կարողանում գտնել, իրենց ավտոմեքենան իբր հանկարծակի փչացել է և այլն։
Նման ժամանակ լինում են դեպքեր, երբ պատվիրատուն ստիպված է լինում մի քանի անգամ «Յանդեքսին» պատվեր տալ, մինչև մի բարեխիղճ վարորդ համաձայնվում է պատվերը կատարել»։
0Comments