Դավթաշենի կամրջի տակ 22-ամյա Վրաստանի քաղաքացի աղջկա դի է հայտնաբերվել

Մանրամասներ
6

Այսօր՝ օգոստոսի 24-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 07։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դի կա։

Ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ բերանքսիվայր հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի։ 

Մահացածը Վրաստանի քաղաքացի 22-ամյա Մանուշակ Ն․-ն էր։