Երբ 2006 թվականին մտել եմ քաղաքական դաշտ, նախ ինքս ինձ հետ եմ ունեցել խոսակցություն, ապա եւ այդ խոսակցությունն ունեցել եմ հանրության հետ: Այսօր՝ փետրվարի 14-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես մտել եմ քաղաքական դաշտ եւ քաղաքական գործունեության ասպարեզ եւ ինձ ասել եմ, որ ՀՀ ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը ես եմ, եւ ես դուրս եմ եկել հրապարակ եւ իմ առաջին հրապարակային ելույթներում ասել եմ, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կոչ եմ անում, որ ինքն իրեն ասի՝ ՀՀ ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը ես եմ»,-ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ հետագայում այս միտքը դրված է եղել իր ողջ քաղաքական գործունեության ընթացքում՝ սկսած 2006 թվականից մինչեւ այժմ:
Վարչապետը փոխանցեց, որ տնտեսական հեղափոխության այս փուլում Կառավարությունն ունի պատասխանատվության եւ անելիքի իր բաժինը, բայց յուրաքանչյուր քաղաքացի եւս ունի պատասխանատվություն եւ անելիք. «Կառավարությանը եւ անձամբ վարչապետինն է թիվ 1, 2, 3, 4...թիվ հարյուր պատասխանատվությունը, բայց 101-ը, 102-ը...պատկանում է քաղաքացուն: Հնարավոր չէ աղքատությունը փոխել առանց աշխատանքի, հնարավոր չէ որեւէ բան փոխել առանց աշխատանքի:
Երբ ՀՀ քաղաքացին բոլոր քաղաքական գործիչներին համարում էր ծախված եւ ասում էր, որ ոչ ոքի չի հավատում, մենք ասում էինք՝ պետք չէ, որ դուք մեզ հավատաք, պետք ա, որ դուք ձեզ հավատաք»,-ասաց նա՝ հավելելով, որ այս կառավարությունը ձեւավորվել է ոչ թե նրա համար, որ քաղաքացին հավատացել է իրեն կամ որեւէ մեկին, այլ հավատացել է ինքն իրեն, եւ հետեւաբար, ներկայիս կառավարության գոյությունը ՀՀ-ում նշանակում է ՀՀ քաղաքու հավատը եւ վստահությունը ինքն իր ու իր ապագայի նկատմամբ.
«Մեր կառավարությունը ընդամենը այդ հավատի սիմվոլն է: Մենք մեր առաքելությունը համարում ենք, որ քաղաքացին ինքն իրեն հավատա, եւ մեզ ասում են՝ դուք պատասխանատվությունը քաղաքացու վրա եք դնում, ասում են՝ ամեն մարդ չի կարա բիզնեսով զբաղվի, այստեղ է, որ բախում է հին եւ նոր մտածողությունը, բիզնեսով միայն առանձնահատուկ մարդիկ կարան, ովքեր ունեն դաբրոներ, ովքեր ունեն ախպեր, ախպոր ախպեր, ախպոր ախպոր ախպոր ախպեր, քիլլերներ, մաֆիոզ կապեր, ո՞նց կարա ամեն քաղաքացի զբաղվի բիզնեսով»,-ասաց նա:
0Comments