Հավաքվում են կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ

Մանրամասներ

44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները կրկին կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ են ու բողոքի ակցիա են իրականացնում։

«Անցած տարվա նոյեմբերին գերիների, անհետ կորած զինծառայողների հարցերով զբաղվող հանձնաժողով ստեղծվեց, բայց մինչև այսօր ոչ մի առաջխաղացում էլ չկա մեր հարցով։

Խոստացել էին, որ մեկ կամ երկու ամսվա ընթացքում բոլոր հարցերի պատասխանները տալու են, բայց ոչ մի պատսախան էլ չկա։

Այո, ես հույս ունեմ, ես այդպիսի հույս ունեմ, որ իմ տղան գերի է։ Այստեղ շատ կարևոր է Քննչական կոմիտեի ճիշտ աշխատանքը։ Գործը չի երևում, աշխատանքը չի երևում»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ծնողներից մեկը։