Կարևորը ոչ թե թվերն են, այլ քաղաքացիների վստահությունը. Արման Աբովյան

Երբ մենք նշում ենք ֆինանսական աղբյուրները, ժամկետները, մեխանիզմները, միայն մեկ նպատակ ենք դնում` ամրապնդել ժողովրդի վստահությունը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արման Աբովյանն ԱԺ-ում՝ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց, որ առաջիկա 5 տարվա Կառավարության ծրագրի իրականացման տեսանկյունից կարեւոր են ոչ թե թվերն, այլ քաղաքացիների վստահությունը:

Նրա կարծիքով, ներկա պահին խնդիրն ավելի խորն է:

«Ազգային ժողովի նկատմամբ քաղաքացիների վստահության մակարդակը շատ բարձր է, եւ մենք իրավունք չունենք չարդարացնել այն», - ասաց Աբովյանը:

Միեւնույն ժամանակ, աբովյանը հավելեց, որ Կառավարության ծրագիրը կոնկրետություն չունի, ուստի քաղաքացիները հարցնում են, թե ինչպես են այդ լավ նպատակներն իրականանալու:

«Երբ մենք նշում ենք ֆինանսական աղբյուրները, ժամկետները, մեխանիզմները, միայն մեկ նպատակ ենք դնում` ամրապնդել ժողովրդի վստահությունը», - եզրափակեց պատգամավորը: