Մտածե՞լ եք, թե ինչ կլինի ձեր մահից հետո, բացի Հովիկ Աղազարյանից էլ ո՞վ կսգա․ Լրագրողը՝ Փաշինյանին․ ՎԻԴԵՈ

Մանրամասները՝ տեսանյութում

«Առավոտ»-ի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանն այսօր կայացած մամուլի ասուիսի ժամանակ մոլի իշխանամետիի կերպարի մեջ մտած՝ հեգնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

«Մորաքույրս Գեղարքունիքի մարզից է, որ Ձեր մոլի երկրպագուն էր հեղափոխության ժամանակ: Պատերազմից հետո ընդդիմություն է դարձե: Օրերս տեսավ, ասաց՝ ումուդ, լա տեսար՝ Փաշինյանն ինչ օյին բերեց մեր գլխուն: Հակադարձեցի, ասացի՝ բա լա՞վ էր նախկինների ժամանակ թալան, կոռուպցիա, Բաղրամյան 26 ճամպրուկով փող տանել, բան:

Հակադարձեց միանգամից՝ հմեն թալանչի՞ էին, վի՞ բռնավ Փաշինյան: Կամ ասեց՝ ոչ մի ձուկ, ոչ մի մուկ չպլստա, հմեն ձկներ պլստուկ, մտուք ՔՊ։

Հռիփսիմե Ջեբեջյանը մամուլի ասուլիսի վերջում նաև հարց հղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մտածե՞լ եք, թե ինչ կլինի ձեր մահից հետո, բացի Հովիկ Աղազարյանից էլ ո՞վ կսգա: Ի պատասխան Փաշինյանը միայն ասաց՝ հուսամ, Դուք այդ օրը կտեսնեք և կլուսաբանեք: