ՀՀ Կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը Facebook-ի իր էջում հայտարարություն է տարածել որով աշխատանքի է հրավիրում քաղաքացիներին:
Նա, մասնավորապես, նշել է.
«ԱՇԽԱՏԱՆՔ
- Փնտրում եք ամենապատվաբեր աշխատանքն աշխարհո՞ւմ.
- ցանկանո՞ւմ եք մասնակցել մեր բոլորիս երազած hայրենիքի կայացմանն ու զարգացմանը.
- պատրա՞ստ եք վերցնել պատասխանատվություն, հանդես գալ նախաձեռնություններով, լինել առաջատար, սովորել ու սովորեցնել, գիշեր-ցերեկվա աշխատանքով լծվել մեր բոլորի հայրենիքի շենացմանն ու հզորացմանը.
- տիրապետո՞ւմ եք ռուսերեն եւ անգլերեն լեզուներին, ունե՞ք համակարգչային բազային գիտելիքներ.
- բարձր տեխնոլոգիական, ռազմարդյունաբերական Հայաստանի զարգացմանը գործնական աջակցություն ցուցաբերելու Ձեր եռանդով միացե՛ք մեր թիմին հետեւյալ ուղղություններով՝
1. տեխնոլոգիական ընկերություններ, ստարտափեր, դրանց աջակցություն
2. ռազմարդյունաբերություն
3. թվայնացում
Մեզ անհրաժեշտ են հետեւյալ մասնագետները.
- միջազգային վաճառքի մասնագետներ
- տեխնիկական առաջադրանքների մասնագետներ
- ծրագրերի/պրոյեկտների ղեկավարներ
- պայմանագրերի մասնագետներ (իրավաբաններ)
- միջազգային կապերի մասնագետներ
- գնումների մասնագետներ
- ֆինանսների մասնագետներ
Խնդրում եմ Ձեր CV-ն ուղարկել էլ փոստի հետեւյալ հասցեով՝
hr@mtcit.am
Դիմումների վերջնաժամկետ՝ 30 մարտ, 2019»:
0Comments