Երջանիկ զույգերը բացահայտել են երկարատեւ հարաբերությունների գաղտնիքը

Eharmony-ի հարցմանը մասնակցել Է ավելի քան 2,3 հազար մարդ

Երջանիկ զույգերը պատմել են, թե ինչն Է իրենց թույլ տալիս մնալ միասին եւ հարմարավետ զգալ: Այս թեմայի շուրջ ուսումնասիրությունն անցկացրել Է Eharmony ծանոթությունների կայքը, որը մասնագիտանում Է երկարաժամկետ հարաբերությունների համար զույգեր գտնելու բնագավառում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The New York Post-ը:

Հետազոտության մեջ ասվում Է, որ մարդիկ, որոնք երկարաժամկետ հաջող հարաբերություններ են պահպանում, ամենից հաճախ որպես գաղտնիք նշում են առողջ սեռական կյանքը եւ հավասար տնտեսական հնարավորությունները: Միության հուսալիությունը նաեւ, դատելով հարցման մասնակիցների պատասխաններից, ամրապնդում են երկու երեխայի եւ առնվազն 75 հազար դոլար տարեկան երամտի առկայությունը: «Կրթությունը եւ համանման քաղաքական հայացքներն այժմ ավելի կարեւոր են, քան հինգ տարի առաջ»,-պատմել Է Eharmony-ի գլխավոր տնօրեն Հրանտ Լենգսթոնը: Հետազոտության արդյունքները նաեւ ցույց տվեցին, որ, չնայած տարբերություններին, տղամարդիկ ու կանայք կարծում են, որ «համատեղ կյանքն ամուսնությունից ավելի կարեւոր Է»: Դրանում համոզված Է հարցվածների 70 տոկոսը:

Բացի այդ, ուսումնասիրության ընթացքում պարզվել Է, որ կանայք ավելի շատ գնահատում են զուգընկերոջ ֆինանսական կայունությունը այն դեպքում, երբ տղամարդիկ կենտրոնացած են արտաքնի վրա: Eharmony-ի հարցմանը մասնակցել Է ավելի քան 2,3 հազար մարդ: