Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա զոհ

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ

Փետրվարի 9-ին, ժամը 01:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արուճ գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

ԱՆ-ից հայտնում են՝ պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 50-րդ կմ-ին «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Հ., ծնված 1974 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Ուղևոր Ա. Վ.-ն (ծնված 1974 թ․) տեղում մահացել է, վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, իսկ ուղևորներ՝ Շ. Ս.-ն (1990 թ․), Ս. Հ.-ն (1984 թ․) և Ռ. Կ.-ն (1984 թ.) քաղաքացիների ուժերով տեղափոխվել են Թալինի ԲԿ։ Բժիշկներն Ա․ Հ.-ի և Ս. Հ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Շ. Ս.-ինը և Ռ. Կ.-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարներն Ա․ Վ.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: