ՀՀ կառավարության կառուցվածքի վերաբերյալ քննարկումներն ավարտվել են. հայտնի են 12 նախարարությունների անվանումները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նոր կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները.
1. Արտաքին գործերի նախարարություն
2. Պաշտպանության նախարարություն
3. Արտակարգ իրավիճակների նախարարություն
4. Արդարադատության նախարարություն
5. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
6. Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն
7. Բնապահպանության նախարարություն
8. Առողջապահության նախարարություն
9. Ֆինանսների նախարարություն
10. Էկոնոմիկայի նախարարություն
11. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
12. Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 8-ին հայտարարել էր, որ Սփյուռքի նախարարության փոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն վարչապետի աշխատակազմում: Հանձնակատարը կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում և վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում:
Կառավարության նոր կառուցվածքի մասին նախագիծն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով:
0Comments