Պեկինում հանդիպել են Սաուդյան Արաբիայի և Իրանի արտաքին գործերի նախարարները

Մանրամասներ

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը և նրա իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հինգշաբթի օրը Պեկինում հանդիպում են ունեցել, որը երկու երկրների արտգործնախարարների առաջին պաշտոնական հանդիպումն է ավելի քան յոթ տարվա ընթացքում, հաղորդում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:

Ավելի վաղ սաուդյան Ash-Sharq al-Awsat թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր Պեկինում հանդիպման նախապատրաստման մասին՝ երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման համաձայնագրի ակտիվացման նպատակով։