Բրազիլական «Ֆլամենգոյի» ակադեմիայում փետրվարի 8-ին տեղի է ունեցել ողբերգական դեպք:
Առավոտյան ժամը 5-ի սահմաններում ակադեմիայի կորպուսներից մեկում բռնկվել է հրդեհ, որը տեւել է մոտ 2.5 ժամ: Հրդեհի հետեւանքով մահացել են 14-17 տարեկան 10 ֆուտբոլիստներ: Եվս 3 խաղացողներ ստացել են ծանր վնասվածքներ, իսկ նրանցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Մահացածների ինքնությունը դեռ չի պարզվել, հաղորդում է Globo-ը:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել տեղի ունեցածի առթիվ:
0Comments