Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քաղաքական օրակարգի թիվ մեկ թեման այսուհետ դառնում է Երևանի քաղաքապետի ընտրությունները: Սա լինելու է իշխանության պահպանման «ատեստավորումը»:
Անկախ նրանից՝ ընտրությունները կլինեն հերթական, թե արտահերթ, բոլոր գործընթացները իշխանությունը տարավ դեպի ընտրական վիճակ ստեղծելու և ընդդիմադիր ուժերին կրկին ընտրությունների միջով անցնելու ճանապարհով:
Առանց այդ էլ իշխանությունները պետք է ամեն գնով հաղթեն Երևանում, քանի որ պարտվելով Երևանում նրանք կպարտվեն ողջ Հայաստանում, սա ճակատագրական ընտրություններ են լինելու իշխանության համար:
Այս ամենի մասին դեռ տարվա սկզբում գրել էի, բայց շատերը թերահավատ էին և մտածում էին այլ սցենարների մասին, բայց այլ սցենար չկա և կարծում եմ չի լինելու. սա է, ինչպես ասում են՝ ուզում եք ուզեք, չեք ուզում՝ էլի ուզեք»:
0Comments