Մայքլ Ջեքսոնի աճյունը կարող է արտաշիրիմվել

Կենդանության օրոք փոփի արքան երկու անգամ անչափահասների նկատմամբ ոտնձգությունների մեղադրանքով կանգնել է դատարանի առաջ

Վերջին շրջանում սոցկայքերում շրջանառվում են մեղադրանքներ այն մասին, որ հայտնի փոփ երգիչ Մայքլ Ջեքսոնը կենդանության օրոք երեխաների նկատմամբ սեռական բնույթի գործողություններ է իրականացրել: Այս առնչությամբ երգչի աճյունը կարող է մոտ ապագայում արտաշիրիմվել: Այս մասին հաղորդում է woman.ru կայքը: 

Կենդանության օրոք փոփի արքան երկու անգամ անչափահասների նկատմամբ ոտնձգությունների մեղադրանքով կանգնել է դատարանի առաջ, սակայն երկու անգամն էլ արդարացվել է:

Վերջերս Մայքլ Ջեքսոնի ենթադրյալ գլխավոր զոհերը հանդիսացող Ուեյթ Ռոբսոնի և Ջեյմս Սեյֆչակի պատմությունների հիման վրա նկարահանված «Նևերլենդը լքելով» (Leaving Neverland) փաստագրական ֆիլմի ցուցադրությունը մեծ իրարանցում էր առաջացրել: Ֆիլմի պրեմիերայից հետո հայտնվել էին ևս 11 ենթադրյալ զոհեր, որոնք փոփի արքայի կողմից ոտնձգությունների ենթարկված ժամանակ 7-14 տարեկան են եղել:

Բռնության ենթադրյալ զոհերը պահանջում են երգչի աճյունի արտաշիրիմումը, որպեսզի համեմատեն նրա ԴՆԹ-ն այն կենսաբանական նյութերի հետ, որոնք փորձաքննության համար վերցվել են տուժածների մարմից:

Կայքը նշում է նաև, որ հետաքննությամբ պայմանավորված՝ երգչի աճյունն արտաշիրիմելու համար նրա ընտանիքի անդամների թույլտվությունը հարկավոր չի լինի: