Մոսկվա-Գոա չվերթն արտակարգ վայրէջք է կատարել Հնդկաստանում՝ ականի մասին հաղորդման պատճառով

Մանրամասներ
ա

Մոսկվայից թռչող Azur Air ավիաընկերության ինքնաթիռը ստուգվում է Հնդկաստանի Գուջարաթ նահանգում՝ ինքնաթիռում պայթուցիկ սարքի մասին հաղորդման պատճառով, Ռիա Նովոստիին հայտնել է Հնդկաստանի ավիացիայի նախարարության աղբյուրը։

«Ինքնաթիռը վայրէջք է կատարել Գուջարաթ նահանգում, կատարվում է ստուգում»,- ասել է աղբյուրը։

Նա նշել է, որ ինքնաթիռը թռչում էր Մոսկվա-Գոա երթուղով։