Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 3-ի նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատել «ՄՈՒԼՏԻ ՏԱԲԱԿ» ՍՊԸ-ին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ՄՈՒԼՏԻ ՏԱԲԱԿ»-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ծխախոտի արտադրության համար։
Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 59 մլրդ դրամի ներդրում՝ հիմնական և շրջանառու միջոցների ձեռքբերման համար։ Արտադրանքի 80 տոկոսը և ավելին նախատեսվում է արտահանել։
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 100 նոր աշխատատեղ՝ 350 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 162.6 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 16․5 մլրդ դրամ։
0Comments