Print this page

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից հրաժարվելը փրկեց Վրաստանը․ Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ 2022 թվականին Ռուսաստանի դեմ ազգային պատժամիջոցներ չկիրառելու երկրի որոշումը «պատմական» է և փրկել է երկրի տնտեսությունը փլուզումից, գրում է EAdaily-ն։

«Սա Իրակլի Ղարիբաշվիլիի կողմից արված պատմական որոշում և հայտարարություն էր։ Հետո Վրաստանում ուղղակի էսկալացիայի փորձ եղավ, որպեսզի այն ներքաշվի Ուկրաինայի ռազմական հակամարտության մեջ»,- ասել է Կոբախիձեն։

«Պատժամիջոցների ներդրումը կբերի երկրի տնտեսական կործանման»,-վստահեցրել է Կոբախիձեն։

Rate this item
(0 votes)

Latest from Live24