Print this page

Ես չեմ տեսնում խաղաղություն, ուղղակի չեմ տեսնում. Սերժ Սարգսյան

Ես չեմ տեսնում խաղաղություն, ուղղակի չեմ տեսնում, իր գործով դատական նիստից առաջ լրագրողներին ասել է 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով  այն դիտարկմանը, որ Ադրբեջանով ցորեն է հասնում Հայաստան, մինչդեռ Ալիևը Սևանին ինչ-որ այլ անուն է տալիս:

Նշենք, որ իշխանության ներկայացուցիչները հայտնում են Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորեն մտնելու մասին: 

«Այս պահին Ռուսաստանից դեպի Հայաստան հացահատիկ տեղափոխող գնացքն արդեն անցնում է Ադրբեջանի տարածքով՝ դեպի Վրաստան: Ռուսական հացահատիկ տեղափոխող գնացքը շուտով կժամանի Հայաստան: Օգտվելով առիթից՝ ուզում եմ նշել, որ բարձր եմ գնահատում ադրբեջանցի և ռուս իմ գործընկերների այս ուղղությամբ կատարած աշխատանքը: Այս իրադարձությունը մեծ նշանակություն ունի փոխվստահության ամրապնդման և խաղաղության օրակարգի առաջմղման  համար»,- Արմենպրեսին հայտնել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Rate this item
(0 votes)

Latest from Live24