Print this page

Այն իշխանությունը, որը երեք անգամ մեծացրել է Եռաբլուրը, փորձում է ինձ մեղադրել Եռաբլուրի հողերը վաճառելու մեջ. Սերժ Սարգսյան

Այն իշխանությունը, այն կառավարիչները, որոնք երեք անգամ մեծացրել են Եռաբլուրը, փորձում են ինձ մեղադրել Եռաբլուրի հողերը վաճառելու մեջ, այնինչ այդ հողերն ունեն կոնկրետ հասցե՝ Իսակովի պողոտա: Այս մասին, դատարանի բակում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ լրագրողների հետ զրույցում:

 

«Հայերենում հարակից նշանակում է շատ մոտիկ: Կարելի՞ է Իսակովի ձախակողմյան հատվածը համեմատել, ասել Եռաբլուրին շատ կպած է, աջակողմյանը հլը ուրիշ»,-նշել է նա:

Rate this item
(0 votes)

Latest from Live24