Մենք ժամանակին կհայտարարենք Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու մասին։ Այս մասին հոկտեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ նախագահ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա հավելել է, որ չի ցանկանում վաղաժամ եզրակացություններ անել։ Սարգսյանն ասել է, որ ժամանակ չի ունեցել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսին հետևելու համար
«Դրանից ելնելով՝ ես չեմ կարող որևէ կարծիք հայտնել», - ընդգծել է նա։