Ալյասկայում ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև կայացած հանդիպումը հնարավորություն է բացել քննարկելու Ուկրաինայում խաղաղ կարգավորման հարցը:
Այս մասին օգոստոսի 16-ին X-ի իր միկրոբլոգում գրել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին:
«Վերջապես հնարավորություն է ստեղծվում քննարկել Ուկրաինայում խաղաղությունը։ Իտալիան աշխատանքի իր մասը կատարում է իր արևմտյան դաշնակիցների հետ միասին», – գրել է նա: