Print this page

«Համաձայնագիրը միանգամայն շոշափելի օգուտներ է պարունակում Իրանի և Ռուսաստանի համար». Փաշինյան

«Կարծում եմ՝ համաձայնագիրն ու հռչակագիրը միանգամայն շոշափելի օգուտներ են պարունակում Իրանի և Ռուսաստանի համար։ Երբ այդ համաձայնագիրը կյանքի կոչվի, Իրանը երկաթուղով հասանելիություն կստանա Պարսից ծոցից մինչև Սև ծով: Ռուսաստանն ու Իրանը կկարողանան երկաթուղային կապ ունենալ երկու երկրների միջեւ»։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված և նախաստորագրված փաստաթղթերի մասին։ 

«Ես նկատի ունեմ, որ եթե կենտրոնանանք այս համաձայնագրի տնտեսական կողմի վրա, ապա ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, ԱՄՆ-ն ու Թուրքիան, այլև Ռուսաստանն ու Իրանը կստանան շատ կարևոր և իսկապես շոշափելի, փաստացի աննախադեպ օգուտներ․ հիմա Հարավային Կովկասից Իրանը Ռուսաստանին կապող երկաթուղի չկա։ 

Ուստի, ես դա համարում եմ շատ կարևոր համաձայնագիր, որը կարող է զգալի օգուտներ բերել բոլոր երկրներին, ինչպես նաև, ի դեպ, ամբողջ միջազգային հանրությանը՝ միջազգային կայունության և անվտանգության շրջանակում։

Ես արդեն նշեցի, որ մենք ունենք մի նախագիծ, որը կոչվում է խաղաղության խաչմերուկ, և իսկապես այդ համաձայնագիրը կարող է դառնալ համագործակցության խաչմերուկ, և հենց դա է մեր նպատակը»,–ասել է Փաշինյանը։

Rate this item
(0 votes)

Latest from Live24