Ղարաբաղի կորուստը հիմնականում կապված է հենց այն հանգամանքի հետ, որ Հայաստանը մերժել է նոյեմբերի 9-ի 9-րդ կետի կատարումը, սկսել է մեկնաբանել, որ մենք այլ կերպ ենք հասկանում,-այս մասին 5-րդ ալիքի հետ հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ շարունակելով.
«Շատ բնական է, որ Ադրբեջանում ասում են՝ հո մեզ հարիֆի տեղ չե՞ք դնում։ Պատերազմը դուք եք պարտվել, այդ ամբողջ հայտարարության մեջ կա մեկ կետ, որը բխում է Ադրբեջանի շահերից ու դուք այդ կետը մերժում եք։ Դրան հետ հետևեց Լաչինի միջանցքի փակումը և Ղարաբաղի կորուստը։ Այս ամենը մի կողմ դնել ու բանակցությունները հասցնել այնտեղ, որ «Զանգեզուրի միջանցքը» առանձին թեմա որպես ապրում է աբսուրդ է։ Սա ուղղակի դիվանագիտական ձախողման մի գլուխգործոց է»,- ասել է նա: