Հունիսի 1-ից Թրամփը ցանկանում է ԵՄ-ի նկատմամբ 50% մաքսատուրքեր սահմանել
Մայիսի 24, 2025

Հունիսի 1-ից Թրամփը ցանկանում է ԵՄ-ի նկատմամբ 50% մաքսատուրքեր սահմանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խորհուրդ է տալիս Եվրամիությունից ներմուծվող ապրանքների նկատմամբ 50% մաքսատուրքեր սահմանել հունիսի 1-ից՝ նշելով, որ առևտրի հարցում ԵՄ-ի հետ դժվար է գործ ունենալ: Այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում։

«Շատ դժվար է եղել գործ ունենալ Եվրամիության հետ, որը ձևավորվել է առևտրի ոլորտում ԱՄՆ-ից օգուտ քաղելու հիմնական նպատակով…. Նրանց հետ մեր քննարկումները ոչ մի տեղ չեն տանում», – գրել է Թրամփը։

«Հետևաբար, ես խորհուրդ եմ տալիս ուղիղ 50% մաքսատուրքեր սահմանել Եվրոպական միության նկատմամբ, սկսած 2025 թ. հունիսի 1-ից։ Մաքսատուրք չի լինի, եթե ապրանքը կառուցվի կամ արտադրվի Միացյալ Նահանգներում», – հավելել է ԱՄՆ նախագահը։

Դոնալդ Թրամփը մեծ մաքսատուրքեր էր սահմանել իր առևտրային գործընկերների նկատմամբ, սակայն 90 օրով կասեցրել էր դրանց գործողությունը՝ բանակցություններ վարելու ժամանակ տրամադրելու համար։ Այժմ երկրների մեծ մասից ներմուծվող ապրանքների համար գործում են 10% բազային մաքսատուրքեր։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը նոր պահանջներ է դրել Եվրոպայի առաջ

Հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակիցների 262 տրանսպորտային միջոց, որոնցից 148-ի ղեկին եղել են անչափահասներ. ոստիկանություն

Նախապատրաստվում է Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը. Ուկրաինայի ԱԳՆ

Հունիսի 1-ից Թրամփը ցանկանում է ԵՄ-ի նկատմամբ 50% մաքսատուրքեր սահմանել

Թուրքիայում զանգվածային ձերբակալություններ են

Հռոմում ավարտվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների հինգերորդ փուլը

ԱՄՆ-ը հրաժարվում է այլ երկրների գործերին միջամտելու կուրսից. Ջեյ Դի Վենս

Փրկարարները եղնիկին դուրս են բերել ջրանցքից

Ռուսաստանը շարունակում է մնալ զենքի խոշորագույն արտահանողների հնգյակում. Պուտին

Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Օդեսայի նավահանգստին. կան զnհեր և վիրшվորներ

Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածություններին ԵՔՀ-ին հյուրընկալելու հարցում. Փաշինյան

Ուկրաինան և ԱՄՆ-ը վերականգնման հիմնադրամ են գործարկել

Հայաստան կայցելի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն

Հռոմում մեկնարկել է իրանա-ամերիկյան բանակցությունների հինգերորդ փուլը

Ստամբուլի քաղաքապետարանում մոտ 50 պաշտոնյա է ձերբակալվել