ՌԴ–ն և ԱՄՆ–ն շարժվում են դեպի Պուտին-Թրամփ երկկողմ հանդիպում. Ուշակով
Հունիսի 08, 2025

ՌԴ–ն և ԱՄՆ–ն շարժվում են դեպի Պուտին-Թրամփ երկկողմ հանդիպում. Ուշակով

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն շարժվում են դեպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկկողմ հանդիպում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինին։

«Կարծում եմ՝ ամեն դեպքում առաջ ենք շարժվում»,- ասել է նա` պատասխանելով հարցին, թե արդյոք ՌԴ-ն ու ԱՄՆ-ն շարժվում են առաջնորդների երկկողմ հանդիպման ուղղությամբ։

Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանի պահանջներն ու առաջարկները ամերիկյան կողմն ինչ-որ չափով հաշվի է առնում, բայց ոչ բոլորը։

«Ինձ թվում է՝ կա ըմբռնում, թե ինչ ենք մենք պահանջում, ինչի ենք ուզում հասնել այս իրավիճակի արդյունքում։ Եվ ինչ-որ չափով մեր պահանջները, մեր դիտարկումները, մեր առաջարկությունները, այնուամենայնիվ, հաշվի են առնվում։ Չնայած ոչ բոլորը, իհարկե: Բայց գործընթացը շարունակվում է»,-ասել է Ռուսաստանի նախագահի օգնականը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնավարման առաջին 100 օրվա ընթացքում հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բացի այդ, ռուս և ամերիկացի պաշտոնյաները հանդիպել են Սաուդյան Արաբիայում և Թուրքիայում: Կողմերն ակտիվորեն աշխատում են իրենց դեսպանատների բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ, ինչպես նաև քննարկում են ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ չվերթերը վերսկսելու հարցը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Մասկի հայրը ժամանել է Մոսկվա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. կրկին տեղումներ են սպասվում

Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի հարավին

Մասկը և ԱՄՆ ֆինանսների նախարարը ծեծկռտուք են սարքել Սպիտակ տանը. աղբյուր

Իրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներ

Այցելեք Գորիս եւ զգացեք քաղաքի ջերմությունը․ Փաշինյանն ու Առուշանյանը զբոսնում են Գորիսում

Թրամփի վարչակազմը սպառնացել է ձերբակալել Կալիֆոռնիայի նահանգապետին և Լոս Անջելեսի քաղաքապետին

Մոսկվայի Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը

Որտեղ են Երևանում հանդիպում թունավոր օձեր, և ինչ պետք է իմանալ դրանց մասին

Շիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավոր

Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համար

9-րդ դասարանցին խաբեությամբ թոշակառուից խլել է 4,2 միլիոն ռուբլի

Անհասկանալի է՝ ինչ նպատակ է հետապնդում ՀՀԿ–ն, չենք միանալու «Պատիվ ունեմ»–ին. Աղազարյան

Մուսայելյան համայնքում շուրջ 50 կովի մոտ բրուցելոզ է հաստատվել

«Հերի՛ք է ատես հայ ժողովրդին»․ Ալեն Սիմոնյանը՝ Լևոն Տեր–Պետրոսյանին