ԵԺԿ նման բանաձևի ընդունումը հակասում է մինչ այսօր ՀՀ ներքին և արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ ԵԺԿ կողմից արված հրապարակային գնահատականներին և ընդունված փաստաթղթերին. ՀՀԿ
Հուլիսի 04, 2025

ԵԺԿ նման բանաձևի ընդունումը հակասում է մինչ այսօր ՀՀ ներքին և արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ ԵԺԿ կողմից արված հրապարակային գնահատականներին և ընդունված փաստաթղթերին. ՀՀԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինն իր խորը վրդովմունքն ու ափսոսանքն է հայտնում Եվրոպական Ժողովրդական կուսակցության համագումարին Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձեւի կապակցությամբ, որը որեւէ աղերս չունի հայ ժողովրդի իրական ազգային շահերի հետ։

Ակնհայտ է, որ այդ բանաձեւի նախագիծը ստեղծվել է հակազգային օրակարգ սպասարկող Հայաստանի իշխող կուսակցության գրասենյակում, իսկ ԵԺԿ համագումարի օրակարգում է հայտնվել ԵԺԿ որոշ ազդեցիկ գործիչների անձնական լոբբինգի արդյունքում՝ առանց ԵԺԿ անդամ հանդիսացող հայաստանյան կուսակցությունների հետ նախնական քննարկման։ 

Նման գործելաոճը ոչ միայն դատապարտելի է, այլեւ ամբողջությամբ հակասում է ԵԺԿ սկզբունքներին եւ արժեքներին, որոնց մենք ականատես ենք եղել եւ մշտապես բարձր ենք գնահատել մեր անդամության ողջ տարիների ընթացքում։ 

Խախտվել են համերաշխության, թափանցիկության, ներառականության, գործընկերության՝ քաղաքական ընտանիքին հատուկ սկզբունքները։

Ինչ վերաբերում է ընդունված բանաձեւի բովանդակությանը, ապա այն Հայաստանում իշխող ռեժիմի արկածախնդրության արտահայտումն է, ինչի մասին փայլուն գիտակցում են Եվրոպական Միության բարձրաստիճան ներկայացուցիչները, որոնք նույն ԵՄ հնարավոր ընդլայնման կապակցությամբ վերջին համաեվրոպական ընտրություններին խիստ զգուշավոր էին եւ զուսպ անգամ Բալկանյան եւ ՏՐԻՈ-յի երկրների անդամության գործընթացի վերաբերյալ։

Անընդունելի են նաեւ կրկնակի ստանդարտները, երբ ԵԺԿ-ն ուկրաինական պատերազմի դեպքում կտրուկ դեմ է արտահայտվում «պարտադրված խաղաղությանը», բայց աջակցություն է հայտնում Ադրբեջանի կողմից ուժի եւ ուժի սպառնալիքի ներքո, Հայաստանի կողմից միակողմանի զիջումներով եւ ինքնիշխանության ոտնահարումով ձեւավորված, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրին»։

Հայաստանի գործող վարչախմբի կողմից ընդդիմության, մասնավորապես՝ ՀՀԿ անդամների նկատմամբ անթաքույց կերպով իրականացվող քաղաքական ճնշումների ֆոնին Հայաստանի ժողովրդավարացման մասին խոսույթը երկդիմի է եւ անպատվաբեր Եվրոպական Միության ամենախոշոր քաղաքական ընտանիքի համար։

Արցախյան հիմնախնդրի, Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտումների, Բաքվի բանտերում որպես պատանդ պահվող հայ գերիների, Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ բանաձեւում տեղ գտած կցկտուր ձեւակերպումները զգալիորեն զիջում են նույն ԵԺԿ պատգամավորների կողմից հեղինակված՝ Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված մի շարք փաստաթղթերին։

Նման բանաձեւի ընդունումը հակասում է նաեւ մինչ այսօր Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ ԵԺԿ կողմից արված հրապարակային գնահատականներին եւ ընդունված փաստաթղթերին, ինչը լրացուցիչ ընդգծում է տվյալ բանաձեւի ստեղծման եւ ընդունման գործընթացի ողջ հակասությունները ԵԺԿ քաղաքական մշակույթին։

Նման գործելաոճը հարվածում է նաեւ հայ հասարակության մոտ տարիներով ձեւավորված ԵԺԿ բարձր հեղինակությանը, ով մշտապես կանգնած է եղել հայ ժողովրդի կողքին ինչպես Հայաստանին, այնպես էլ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերում։

Մենք խորապես համոզված ենք, որ Հայաատան-ԵՄ հարաբերություններն ունեն իրական օրակարգ, հիմնված երկու կողմերի շահերի եւ արժեքների համադրման վրա, ինչի լավագույն ապացույցը Հանրապետական կուսակցության ստանձնած իշխանության օրոք եւ շնորհիվ բանակցված եւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն է։

Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը մեր բոլոր միջազգային գիրծընկերների հետ՝ հանուն Հայաստանի եւ հայ ժողովրդի իրական շահերի։ 

ՀՀԿ գրասենյակ

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2025 21:58

Լրահոս

Ֆոտո

Սամվել Կարապետյանին աջակցելու համար նախատեսված հավաքն արտոնված է. պաշտպանական խումբ

Աստված ինչ-որ ձևով նշան կտա. ինչ-որ պահի Կտրիճ Ներսիսյանը կգնա. Ալեն Սիմոնյան

Սուրբ Էջմիածինն ամուր է. Բրազիլիայի թեմի առաջնորդ

Ակնկալում եմ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ամրապնդում. Միրզոյանը՝ Ռուբիոյին

Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ. Արմեն Դանիելյանն անփոփոխ թողեց  կալանքի որոշումը

ՔԿ-ն արձագանքել է Բագրատ Սրբազանին վերագրվող խոսակցությունը մոնտաժված լինելու մասին հրապարակմանը

Ստորագրությունները կան. Միքայել Սրբազանին էլ, Դավիթ Համբարձումյանին էլ կողմ ենք. Լևոն Քոչարյան

ԱՄՆ-ի աջակցությամբ Իսրայելը «պատանդ» է դարձրել Մերձավոր Արևելքի ճակատագիրը. Իրանի նախագահը՝ օկnւպացված Ստեփանակերտում

«Տաշիր գրուպ»-ում խուզարկությունից հետո 4 հոգու մեղադրանք է առաջադրվել, նրանք կալանավորված են

Անհամբեր սպասում ենք ընդհանուր արժեքների և շահերի վրա հիմնված ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացմանը. ՀՀ ԱԳՆ

Այսօրվանից Ուջանի մոտից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ

Հրդեհ է բռնկվել «Yans» երաժշտական ակումբում

Պուտինի հետ զրույցը ոչ մի առաջընթացի չի հանգեցրել Ուկրաինայի հետ հրադադարի հարցում. Թրամփ

Անհրաժեշտության դեպքում Թրամփը պատրաստ է հանդիպել Իրանի ներկայացուցիչների հետ

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի դադարեցրել զենքի մատակարարումներն Ուկրաինային