Հնդկաստանը քննարկում է պակիստանյան ավիափոխադրողների համար իր օդային տարածքը փակելու և պակիստանյան նավերին Հնդկաստանի նավահանգիստներ մուտքն արգելելու հնարավորությունը։
Այդ մասին հաղորդում է The Economic Times թերթը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրների։
Ինչպես նշում է հրատարակությունը, այդ դեպքում Պակիստանն ստիպված կլինի ինքնաթիռներն ուղարկել Չինաստանի կամ Շրի Լանկայի տարածքով՝ Հարավարևելյան Ասիայի պետություններ հասնելու համար։