Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են՝ մեկնարկել է հանրային իրազեկման արշավ՝ ուղղված ատելության խոսքի և խտրականության դեմ պայքարին, հարգանքի և ներառականության մշակույթի խթանմանը:
Որպես նախաձեռնության մաս՝ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում և հանրային նշանակության վայրերում, ինչպես նաև ՀՀ մարզերում տեղադրվել են տեղեկատվական պաստառներ՝ խրախուսելու երկխոսությունը և հարգանքի մթնոլորտը:
«Միավորվե՛նք դիմակայելու խտրականությանը և ատելության խոսքին՝ կառուցելով հասարակություն, որտեղ բոլորը հավասար են»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրությունում։