ԵՄ-ն 90 օրով սառեցնում է ԱՄՆ-ի դեմ մաքսատուրքերը
Հուլիսի 05, 2025

ԵՄ-ն 90 օրով սառեցնում է ԱՄՆ-ի դեմ մաքսատուրքերը

ԵՄ-ն կշարունակի նոր մաքսատուրքերի մշակումն ԱՄՆ-ի դեմ, բայց դրանք սառեցնում է 90 օրով՝ «բանակցություններին հնարավորություն տալու» համար։ Այս մասին X սոցիալական հարթակում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Մենք ի գիտություն ենք ընդունել նախագահ Թրամփի հայտարարությունը: Մենք ցանկանում ենք հնարավորություն տալ բանակցություններին: Մենք շարունակում ենք վերջնականացնել ԵՄ-ի պատասխան քայլերը, որոնք ստացել են մեր անդամ երկրների վճռական աջակցությունը, բայց 90 օրով սառեցնում ենք դրանք: Եթե բանակցությունները բավարար արդյունք չտան, մեր հակամիջոցները կգործարկվեն», – գրել է նա:

Ֆոն դեր Լեյենը նաև հաստատել է, որ ԵՄ-ն մշակում է լրացուցիչ հակաքայլեր ԱՄՆ-ի մաքսատուրքերի դեմ։

«Ինչպես ասել եմ նախկինում, բոլոր տարբերակները քննարկվում են», – եզրափակել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Իսկ Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակի տեղակալ Ստեֆան դե Կեերսմաքերը Բրյուսելում կայացած ճեպազրույցում նշել է, որ ԱՄՆ-ն սառեցրել է միայն եվրոպական ապրանքների հիմնական զանգվածի նկատմամբ մաքսատուրքերը, բայց առայժմ ուժի մեջ են մնում մաքսատուրքերը Եվրոպայից  պողպատի, ալյումինի և ավտոմեքենաների համար։

Ապրիլի 9-ին ԵՄ երկրները հաստատել են Միացյալ Նահանգներից լայն շրջանակի գյուղատնտեսական և արդյունաբերական ապրանքների համար 25% մաքսատուրքերի առաջին փաթեթի սահմանումը։ Մաքսատուրքերի երկրորդ փաթեթը պետք է գործարկվեր մայիսի 15-ին, և այնուհետև Բրյուսելը մտադիր էր նոր մաքսատուրքեր սահմանել մինչև դեկտեմբերի 1-ը: Այժմ այդ ամբողջ գործընթացը դադարեցված է:

Ապրիլի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 90 օրով դադարեցնում է մաքսատուրքերի բարձրացումն այն երկրների նկատմամբ, որոնք բանակցություններ վարելու պատրաստակամություն են ցուցաբերել։ Դրանց նկատմամբ կգործեն ներմուծման 10%-ի չափով մաքսատուրքեր։ Միևնույն ժամանակ ԱՄՆ ղեկավարը Չինաստանից ներմուծվող արտադրանքի նկատմամբ մաքսատուրքերը բարձրացրել է մինչև 125%:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Վրաստանի նախագահը պատրաստ է ներում շնորհել բանտում գտնվող ընդդիմադիրներին, եթե նրանք մասնակցեն ՏԻՄ ընտրություններին

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր տեսակ է տարածվում

Թուրքիան ակնկալում է, որ Բաքվի և Երևանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի օրինական պահանջները. Էրդողան

Հնդկաստանը սպառնում է մաքսատուրքերով՝ որպես պատասխան ԱՄՆ-ի ավտոմոբիլային սակագների բարձրացմանը

Հայաստանը բողոքի նոտա է հանձնել ՌԴ դեսպանին

Սրբուհի Գալյանը ելույթ է ունեցել «ՀԸԳՀ. հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին

Միքայել և Բագրատ սրբազանները հացադուլ են հայտարարել

Զելենսկին Թրամփի հետ քննարկել է ռազմաճակատում իրավիճակը և համատեղ պաշտպանական ծրագրերը

Հորդորում ենք ՀՀ իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել հոգևոր մեր եղբայրներին, ազգային բարերարին. Մայր Աթոռ

Մարդիկ այլևս սպառնալիքներից, բանտերից չեն վախենում. Դավիթ Համբարձումյան

Պուտինից հետո Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ

Մասկը հարցում է անցկացնում X-ի օգտատերերի շրջանում՝ ԱՄՆ-ում նոր քաղաքական կուսակցության ստեղծման վերաբերյալ

ԱԷՄԳ-ի տեսուչները լքել են Իրանը

#ՀԻՄԱ. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՄԵԾ ՀՈՍՔՈՎ ՄԻԱՆՈՒՄ ԵՆ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆՈՂ ԵՐԹԻՆ

Սիրիայի իշխանությունները փոխում են երկրի զինանշանը