Ինչ է իրենից ներկայացնում ՌԴ մուտք գործող օտարերկրացու թվային հաշիվը. պարզաբանում
Ապրիլի 27, 2025

Ինչ է իրենից ներկայացնում ՌԴ մուտք գործող օտարերկրացու թվային հաշիվը. պարզաբանում

Ռուսաստան մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները կարող են անձնական տվյալները լրացնել ինչպես նախապես՝ ժամանումից 72 ժամ առաջ, այնպես էլ անմիջապես մուտք գործելիս: Այս մասին, ըստ ՍպուտնիկԱրմենիայի՝ ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ գործադիր մարմին) աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Ալտինայ Օմուրբեկովան ԵՏՀ մամուլի ծառայությանը տված մեկնաբանության մեջ՝ պարզաբանելով ՌԴ մուտքի կարգի փոփոխությունները։

Նրա խոսքով՝ օտարերկրյա քաղաքացու թվային պրոֆիլը ձևավորվում է նրա դիմումի հիման վրա, որում նշվում են անձնական տվյալները (անուն-ազգանուն, ծննդյան ամսաթիվ, քաղաքացիություն), այցի նպատակը և երկրում մնալը թույլատրող փաստաթղթի տեսակը: Դրան գումարվում են կենսաչափական տվյալները՝ սահմանը հատելիս արված լուսանկարն ու մատնահետքերը։

Եթե քաղաքացին արդեն ունի հաշիվ Ռուսաստանի տվյալների բազաներում, փաստաթղթերի ձևակերպումը կատարվում է պարզեցված կարգով:

Օմուրբեկովան թվարկել է թվային պրոֆիլի հիմնական առավելությունները․ առաջին` այն թույլ է տալիս արագացնել գրանցումը միգրացիոն մարմիններում, քանի որ տեղեկատվության մի մասն արդեն հասանելի է համակարգում: Երկրորդ` միգրանտն ավելի հեշտ հասանելիություն է ստանում հանրային ծառայություններին՝ հաստատություններ անձամբ այցելելու անհրաժեշտությունը նվազում է։ Բացի այդ, օտարերկրացին ինքը կարող է հետևել իր միգրացիոն կարգավիճակին և ժամանակին թարմացնել անհրաժեշտ փաստաթղթերը։

Եվրասիական հանձնաժողովը զգուշացնում է, որ սկզբնական շրջանում հնարավոր են տեխնիկական խափանումներ, քանի որ համակարգը ներդրման փուլում է և լրամշակման կարիք ունի: Էլեկտրոնային ծառայությունների լիարժեք օգտագործման համար կարող է նաև էլեկտրոնային ստորագրության ձևակերպում պահանջվել:

Հաշվի առնելով, որ ոչ բոլոր միգրանտներն են տիրապետում ռուսերենին, Ռուսաստանում նախատեսվում է պարզեցված ինտերֆեյսերի ներդրում ԵԱՏՄ երկրների լեզուներով, այդ թվում` հայերեն:

Հիշեցնենք, որ ՌԴ միգրացիոն օրենսդրության փոփոխությունները սկսել են ուժի մեջ մտնել 2024-ին։ Դեկտեմբերի 1-ից սկսել են կենսաչափական տվյալներ հավաքել առանձին անցակետերում, այդ թվում՝ Մոսկվայի Շերեմետևո, Վնուկովո, Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայաններում, ինչպես նաև Օրենբուրգի մարզում:

Բարեփոխման հաջորդ փուլը կմեկնարկի հունիսի 30-ին. այդ օրվանից կենսաչափական տվյալների հանձնումը պարտադիր կդառնա սահմանի հատման բոլոր կետերում:

Բացառություն է արվել միայն Բելառուսի քաղաքացիների համար. ԵԱՏՄ մյուս քաղաքացիների վրա տարածվում են նույն պահանջները, ինչ մյուս օտարերկրացիների համար:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Բանակցությունների այս փուլը շատ ավելի լուրջ էր, քան նախորդը.  Արաղչի

Թուրքիայում ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետարանի 47 աշխատակցի

Նոր մանրամասներ Իրանի Բենդեր Աբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունից

Պայթյուն Իրանի նավահանգստում.  կան զոհեր և տուժածներ

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների՝ առանց նախապայմանների. Պեսկով

Ռուսական զորքերն ազատագրել են Կուրսկի մարզը․ ՌԴ ԶՈւ

Երբ կվերսկսվեն Ռուսաստան-ԱՄՆ ավիաչվերթները. Կրեմլը մանրամասներ է հայտնել

Կիևը մեկ բառով նկարագրել է Զելենսկի-Թրամփ հանդիպումը

Ուկրաինայի կարգավորման վերաբերյալ դիրքորոշումների մեծ մասը համաձայնեցված է. Թրամփ

Փոխհրաձգություն Հնդկաստանի և Պակիստանի սահմանին՝ երկրորդ օրն անընդմեջ

Ի՞նչ է իրականում տեղի ունենում

Հայաստանցիների համար կենսաչափական անձնագրեր կպատրաստեն ֆրանսիացիները

Կիրկորովը էլեկտրահարվել է համերգի ժամանակ

Վտանգավոր հետևանքներ կլինեն. «FlyOne Արմենիան» և «Շիրակ ավիան» դեմ են գործադիրի որոշմանը

Զելենսկին և Թրամփը կհանդիպեն Հռոմում Ֆրանցիսկոսի հուղարկավորությունից հետո. Sky News