ԱՄՆ պետքարտուղարը հերքել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերականգնելու ծրագրերը
Ապրիլի 27, 2025

ԱՄՆ պետքարտուղարը հերքել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերականգնելու ծրագրերը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ տեղյակ չէ Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունը վերականգնելու ծրագրերի մասին։ «Ես ոչինչ չեմ լսել ուղիղ թռիչքների [վերսկսման] մասին», -ընդգծել է նա ՆԱՏՕ-ի նախարարների հանդիպումից հետո անցկացված մամուլի ասուլիսում։

Պաշտոնյան նշել է, որ սկզբունքորեն չի հասկանում, թե ով է թռչելու՝ հաշվի առնելով պատժամիջոցները։ Ավելին, Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ Կոնգրեսը նախագահ Դոնալդ Թրամփին դրդում է խստացնել Ռուսաստանի դեմ սահմանափակումները, քանի որ նրա ղեկավարությունը ժամանակ է ձգում՝ չցանկանալով վերջ տալ Ուկրաինայի պատերազմին։  

Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի (РФПИ) ղեկավար, Ուկրաինայի հարցով նախագահ Վլադիմիր Պուտինի անունից բանակցող Կիրիլ Դմիտրիևն ավելի վաղ հայտնել էր, որ երկրների միջև օդային հաղորդակցության վերականգնման հարցը քննարկվել է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ութքոֆի հետ հանդիպմանը։

Ռուսական պատվիրակությունը փետրվարի 27-ին նման առաջարկով հանդես եկավ Ստամբուլում ամերիկացիների հետ բանակցություններում։ ԱԳՆ-ն նշել է, որ դա «պայմաններ կստեղծի երկկողմ հարաբերությունների բարելավման համար»։

Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո Միացյալ Նահանգները փակեց իր երկինքը ռուսական ավիաընկերությունների համար, նման միջոցներ ձեռնարկեց նաև Եվրամիությունը։ Ի պատասխան՝ Մոսկվան սահմանափակել է թռիչքները 36 երկրների համար՝ պահանջելով հատուկ թույլտվություն Ռոսավիացիայից կամ ԱԳՆ-ից։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ուժի մեջ է մտնում կաթնամթերքի վաճառքի նոր կարգ. ՀՀ ԷՆ

Ուժի մեջ է մտնում կաթնամթերքի վաճառքի նոր կարգ. ՀՀ ԷՆ

Կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճան. Լևոն Ազիզյան

Ռուսաստանի դեսպանության շենքում հրդեհ է բռնկվել

Վրաստանում մարդասպանի ազգականները ծնկի են իջել զոհի ընտանիքի առաջ

Իրանի նավահանգստում տnւժածների թիվը հասել է 1,139-ի. ըստ աղբյուրի՝ պայթшծ բեռնարկղերում հրթիռшյին պինդ վառելիք արտադրելու համար նյութեր են եղել

Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

15-ից ավելի գյուղերի բնակիչներ փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Կոշ գյուղի խաչմերուկը

Եմենի հութիները հրթիռային հարված են հասրնել Իսրայելի Նևաթիմ ավիաբազային

Ապրիլի 27-ից կաթնամթերքի վաճառքի նոր կարգ կգործի

Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 25-ի, վիրավորվել է 800 մարդ

Հնդկաստանի և Պակիստանի սահմանին երրորդ գիշերն անընդմեջ հրաձգությունը շարունակվում է

Վանկուվերում բացօթյա փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. կան զոհեր և վիրավորներ

Միֆեր պարբերական հիվանդության մասին. ինչու խորհրդավոր տենդը «հայկական» կոչեցին

Բանակցությունների այս փուլը շատ ավելի լուրջ էր, քան նախորդը.  Արաղչի