Պաշտոնանկ է արվել ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության ղեկավարը. WP
Հուլիսի 05, 2025

Պաշտոնանկ է արվել ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության ղեկավարը. WP

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության (NSA), ինչպես նաև ԱՄՆ կիբերհրամանատարության ղեկավար գեներալ Թիմոթի Հոն հեռացվել է իր զբաղեցրած երկու պաշտոններից։ Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Հոյի հետ միասին Ազգային անվտանգության գործակալությունում նրա քաղաքացիական հարցերով տեղակալ Ուենդի Նոբլը ևս հեռացվել է պաշտոնից և տեղափոխվել մեկ այլ աշխատանքի։Ըստ աղբյուրի՝ Հոյի և Նոբլի հրաժարականին հասել է ծայրահեղ աջ ակտիվիստ և Թրամփի աջակից Լորա Լումերը, որին Թրամփը Սպիտակ տանն ընդունել է ապրիլի 2-ին: Լումերը կոչ է արել նաև աշխատանքից հեռացնել Ազգային անվտանգության գործակալության ևս մի քանի աշխատակիցների, որոնք, նրա կարծիքով, հավատարիմ չեն նախագահին:

Պաշտոնական պաշտոնանկության պատճառը չի հաղորդվում։ Ավելի վաղ The Associated Press գործակալությունը հայտնել էր, որ Լումերը Թրամփի մոտ ընդունելության ժամանակ, որտեղ ներկա են եղել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ազգային անվտանգություն հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզան Ուայլսը, կոչ է արել պաշտոններից հեռացնել այն անձանց, որոնք, նրա կարծիքով, բավականաչափ հավատարիմ չեն եղել ներկայիս քաղաքական կուրսին։

Ըստ Axios հարթակի՝ սրա արդյունքում աշխատանքից ազատվել են Ազգային անվտանգության խորհրդի մի քանի աշխատակիցներ։

Տեղեկություններ կան այն մասին, որ Շեյլա Թոմասը, որն Ազգային անվտանգության գործակալության գործադիր տնօրենն էր, նշանակվել է գործակալության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ծովափնյա սեքսի «նվերները»

Ինչպես է Պուտինը զարմացրել Թրամփին հեռախոսազրույցի ժամանակ. CNN

Մենք վերջերս վերականգնեցինք «Իրևանի ղազիաթը» և հուսով ենք, որ մենք կգնանք այդ հողերը, կվերականգնենք մեր տաճարները, սրբավայրերը, մզկիթները․ Փաշազադե

«Համբալի» գործով Տիգրան Ավինյանի հայրը պարտվեց դատարանում

Երբ չեք գիտակցում, թե ինչ է կատարվում ձեր ներսում, դրսից դա ճակատագիր է թվում

«Լիվերպուլը» ՃՏՊ-ում զոհված Ժոտայի ընտանիքին կփոխանցի ֆուտբոլիստի 2 տարվա աշխատավարձը

Վիճաբանություն Վանաձորի սաունաներից մեկում. ոստիկանները որոնում են «Կարատեիստ Արսենին»

Մոսկվայի մի շարք շրջաններում օդային տարածքը սահմանափակվել է. Շերեմետևոյից թռիչքներ ժամանակավորապես չեն իրականացվում

«Գալու է նաև տժժալու ժամանակը». Գագիկ Սուրենյան

3 երիտասարդ դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց

ՈւԵՖԱ-ն տուգանել է «Չելսի»-ին և «Բարսելոնա»-ին

Մոսկվայի և Բաքվի միջև սրվող հակամարտության ֆոնին Ադրբեջանում մասոնների հավաք է տեղի ունեցել. Աբաս Ջումա

ՌԴ ՆԳՆ-ն պարզաբանել է, թե ինչու ռուսաստանյան անձնագրերում չկա «ազգություն» սյունակը

ՀՀ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Երևանում Ռուսաստանի դեսպանին

Պուտինը պրոֆեսիոնալ է. Թրամփ