Ոստիկանությունում բարեփոխումներ են լինելու․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդի նիստ է տեղի ունեցել
Հուլիսի 05, 2025

Ոստիկանությունում բարեփոխումներ են լինելու․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդի նիստ է տեղի ունեցել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստը:

Օրակարգի շրջանակում քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-2026 թթ. ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքը:

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նախ անդրադարձել է ռազմավարական ծրագրի գերակայություններին և ներկայացրել այն աշխատանքները, որոնք իրականացվել են այդ ուղղություններով: Արփինե Սարգսյանի ներկայացմամբ, իրականացված միջոցառումներն ուղղված են եղել քաղաքացիական վերահսկողության ներքո գործող ոստիկանության կառուցվածքային և ֆունկցիոնալ համակարգի վերջնական ձևավորմանը, մարդկային ռեսուրսների կառավարման ինստիտուցիոնալ նոր մոտեցումների ներդրմանը, բարեվարքության ամրապնդմանն ու հանրային հաշվետվողականությանը, կրթական միջավայրի բարելավմանը, արդի մարտահրավերներին դիմակայող պրոֆեսիոնալ ոստիկանական համակարգի ձևավորմանը, ոստիկանական ծառայությունների շրջանակներում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության պատշաճ ապահովմանը, ոստիկանության հանդեպ հանրային վստահության աստիճանի լավարկմանը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը: Նշվել է, որ ռազմավարական ծրագրի կատարողականը թվային տվյալներով հետևյալն է՝ 2024թ. համար նախատեսված 25 միջոցառումից կատարվել է 24-ը, 1-ը կատարվել է մասնակի:

Անդրադարձ է կատարվել թվայնացման ոլորտում իրականացված աշխատանքներին, նշվել է, որ սահմանվել են հանրային ծառայությունների մատուցման որակի չափորոշիչները, մշակվել է ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2025 թվականի տարեկան միջոցառումների ծրագիրը, իրականացվել է շենքային պայմանների համալիր վերլուծություն, մեկնարկել և իրականացվում է «Մարդկային ռեսուրսների կառավարման բարեփոխումներ» ծրագիրը: Ըստ զեկույցի, արդեն գործում է ՆԳՆ նորաստեղծ կրթահամալիրը՝ քաղաքացիական կառավարմամբ, որը դիտարկվում է նաև որպես հետազոտական հաբ: Պարեկային ծառայության զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքում այն գործում որպես արտաքին ծառայության նոր և ժամանակակից մոդել: Զեկուցվել է, որ իրականացված միջոցառումների արդյունքում նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների ընդհանուր թիվը, աճել է իրավախախտումների բացահայտումը: Միջոցառումներ են իրականացվել նաև քրեական ոստիկանության, համայնքային ոստիկանության զարգացման, օպերատիվ աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Նշվել է, որ վերափոխվել են ոստիկանության զորքերը, ձևավորվել է ոստիկանության գվարդիան: Ըստ 2024թ․ անցկացված սոց. հարցումների, ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակը կազմում է 72%:

Նիստի ընթացքում ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ ոստիկանության բարեփոխումներին ուղղված միջոցառումների, մասնավորապես՝ ոստիկանության ինստիտուտի գործունեության կատարելագործման և կարողությունների բարելավման վերաբերյալ:

Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը կարևորել է բարեփոխումների գործընթացի շարունակականությունը՝ հիմնվելով իրականացված միջոցառումների արդյունքների վրա: Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է գաղափարախոսական ուղերձի կարևորությունը բարեփոխումների իրականացման ճանապարհին. «Շատ կարևոր է, թե պետությունն ինչ է ասում իր ոստիկանին, իր աշակերտին, իր քննիչին, իր պաշտոնյային: Գաղափարախոսական աշխատանքը շատ կարևոր է, այդ թվում՝ նաև քաղաքացի-ոստիկան հարաբերությունների առումով»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ծովափնյա սեքսի «նվերները»

Ինչպես է Պուտինը զարմացրել Թրամփին հեռախոսազրույցի ժամանակ. CNN

Մենք վերջերս վերականգնեցինք «Իրևանի ղազիաթը» և հուսով ենք, որ մենք կգնանք այդ հողերը, կվերականգնենք մեր տաճարները, սրբավայրերը, մզկիթները․ Փաշազադե

«Համբալի» գործով Տիգրան Ավինյանի հայրը պարտվեց դատարանում

Երբ չեք գիտակցում, թե ինչ է կատարվում ձեր ներսում, դրսից դա ճակատագիր է թվում

«Լիվերպուլը» ՃՏՊ-ում զոհված Ժոտայի ընտանիքին կփոխանցի ֆուտբոլիստի 2 տարվա աշխատավարձը

Վիճաբանություն Վանաձորի սաունաներից մեկում. ոստիկանները որոնում են «Կարատեիստ Արսենին»

Մոսկվայի մի շարք շրջաններում օդային տարածքը սահմանափակվել է. Շերեմետևոյից թռիչքներ ժամանակավորապես չեն իրականացվում

«Գալու է նաև տժժալու ժամանակը». Գագիկ Սուրենյան

3 երիտասարդ դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց

ՈւԵՖԱ-ն տուգանել է «Չելսի»-ին և «Բարսելոնա»-ին

Մոսկվայի և Բաքվի միջև սրվող հակամարտության ֆոնին Ադրբեջանում մասոնների հավաք է տեղի ունեցել. Աբաս Ջումա

ՌԴ ՆԳՆ-ն պարզաբանել է, թե ինչու ռուսաստանյան անձնագրերում չկա «ազգություն» սյունակը

ՀՀ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Երևանում Ռուսաստանի դեսպանին

Պուտինը պրոֆեսիոնալ է. Թրամփ