Կառավարությունը նոր որոշում է ընդունել՝ սեռաբջիջների և սաղմի արտահանման ու ներմուծման վերաբերյալ
Ապրիլի 27, 2025

Կառավարությունը նոր որոշում է ընդունել՝ սեռաբջիջների և սաղմի արտահանման ու ներմուծման վերաբերյալ

ՀՀ կառավարությունը  որոշում ընդունեց, որով կկարգավորվի  սեռաբջիջների և սաղմի (էմբրիոնի) արտահանման և ներմուծման հետ կապված իրավահարաբերությունները։

ՀՀ կառավարությունը ապրիլի 3-ի նիստում հավանություն տրվեց կառավարության որոշման նախագծին, որով  կարգավորվում է մարդու վերարտադրության հետ կապված օրգանները երրոդ երկրների  արտահանման հարաբերությունները։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ որոշման  անհրաժեշտությունը բխում 2024թ. օգոստոսի 6-ից ուժի մեջ մտած «Մարդու վերարտադրողական առողջության և  վերարտադրողական իրավունքի մասին Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ Օրենքի փոփոխություններից, որով նախատեսվել է Կենսաբանական ծնողների գրավոր համաձայնության և բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպության տրամադրած տեղեկանքի ձևերը սահմանելու պահանջ:

Միաժամանակ, նշվում է, որ 2016թ. հունիսի 30-ի N335-Ն  որոշման հավելված 3-ով հաստատված է Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում մարդու օրգանների և հյուսվածքների, արյան և դրա բաղադրամասերի ցանկը (այսուհետ, Ցանկ), որի մեջ ներառված են նաև սեռաբջիջները և էմբրիոնը,  սակայն գործող որոշման լիազորող նորմ հանդիսացող «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում հստակ սահմանված է, որ վերջինիս դրույթները չեն տարածվում մարդու վերարտադրողականության գործընթացի հետ առնչվող օրգանների, դրանց մասերի ու հյուսվածքների (ձվաբջիջ, ձվարաններ, ամորձիներ, սերմնահեղուկ, էմբրիոններ) վրա:  Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները,  անհրաժետություն է առաջացել  կանոնակարգել սեռաբջիջների և սաղմի (էմբրիոնի) արտահանման և ներմուծման հետ կապված իրավահարաբերությունները, համապատասխանեցնել որոշման լիազորող նորմը Օրենքի համապատասխան հոդվածին, ինչպես նաև սահմանել Կենսաբանական ծնողի (ծնողների) գրավոր համաձայնության և բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպության տրամադրած տեղեկանքի ձևերը: 

2016թ. հունիսի 30-ի N335-Ն  որոշմումը կարգավորում է Ցանկում ներառված օրգանների և հյուսվածքների, արյան և դրա բաղադրամասերի ներմուծման կամ արտահանման համար լիցենզիայի տրման հետ կապված հարաբերությունները, մինչդեռ, համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2015թ. ապրիլի 21-ի թիվ 30 որոշման, սեռաբջիջների և սաղմերի ներմուծման, արտահանման համար պահանջվում է ոչ թե լիցենզիա, այլ եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ):

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Բանակցությունների այս փուլը շատ ավելի լուրջ էր, քան նախորդը.  Արաղչի

Թուրքիայում ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետարանի 47 աշխատակցի

Նոր մանրամասներ Իրանի Բենդեր Աբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունից

Պայթյուն Իրանի նավահանգստում.  կան զոհեր և տուժածներ

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների՝ առանց նախապայմանների. Պեսկով

Ռուսական զորքերն ազատագրել են Կուրսկի մարզը․ ՌԴ ԶՈւ

Երբ կվերսկսվեն Ռուսաստան-ԱՄՆ ավիաչվերթները. Կրեմլը մանրամասներ է հայտնել

Կիևը մեկ բառով նկարագրել է Զելենսկի-Թրամփ հանդիպումը

Ուկրաինայի կարգավորման վերաբերյալ դիրքորոշումների մեծ մասը համաձայնեցված է. Թրամփ

Փոխհրաձգություն Հնդկաստանի և Պակիստանի սահմանին՝ երկրորդ օրն անընդմեջ

Ի՞նչ է իրականում տեղի ունենում

Հայաստանցիների համար կենսաչափական անձնագրեր կպատրաստեն ֆրանսիացիները

Կիրկորովը էլեկտրահարվել է համերգի ժամանակ

Վտանգավոր հետևանքներ կլինեն. «FlyOne Արմենիան» և «Շիրակ ավիան» դեմ են գործադիրի որոշմանը

Զելենսկին և Թրամփը կհանդիպեն Հռոմում Ֆրանցիսկոսի հուղարկավորությունից հետո. Sky News