Թրամփն ակնարկել է, որ Մասկի վարչությունը կարող է դադարեցնել գործունեությունը
Ապրիլի 27, 2025

Թրամփն ակնարկել է, որ Մասկի վարչությունը կարող է դադարեցնել գործունեությունը

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի գործունեությունը՝ որպես Սպիտակ տան ավագ խորհրդական, կարող է ավարտվել, իսկ նրա ղեկավարած Կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE) կարող է դադարեցնել գործունեությունը: Այս մասին ակնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ըստ POLITICO պարբերականի՝ Թրամփը մարտի 31-ին նշել է, որ իր մտերիմ դաշնակից Մասկը, հնարավոր է, ամբողջովին վերադառնա իր ընկերությունների ղեկավարմանը, և որ DOGE-ի բուռն առաքելությունն ավարտված կհամարվի տասնյակ հազարավոր պետական ​​աշխատակիցների կրճատումից հետո:

«Ես կարծում եմ, որ նա շատ տաղանդավոր է և հրաշալի աշխատանք է կատարել, բայց նաև կարծում եմ, որ նա մեծ ընկերություն ունի ղեկավարելու, այնպես որ, ինչ-որ պահի նա մտադիր է վերադառնալ, – ասել է Թրամփը Tesla-ի գործադիր տնօրեն Մասկի մասին: – Նա ցանկանում է դա: Ես կպահեմ նրան այնքան ժամանակ, որքան կարող եմ»:

POLITICO-ի փոխանցմամբ՝ նախագահի մեկնաբանությունները, որոնք արվել են Սպիտակ տանը համերգի տոմսերի վերավաճառողների նկատմամբ վերահսկողությունը մեծացնելուն առնչվող գործադիր հրամանի ստորագրման արարողության ժամանակ, հնչել են DOGE-ի պատճառած քաոսի և իրարանցման վերաբերյալ հասարակության աճող անհանգստության ֆոնին։

Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ DOGE-ի ազդեցությունը կշարունակվի, քանի որ կառավարության անդամները և գործակալությունների ղեկավարները «մեծ կրթություն են ստացել» փորձից:

«Կգա մի պահ, երբ ղեկավարներն իրենք կկարողանան կատարել այս աշխատանքը», – ասել է Թրամփը:

Մասկը համարվում է պետական ​​ժամանակավոր աշխատակից Սպիտակ տանը՝ 130-օրյա ժամկետով: Նրա պաշտոնավարումը կավարտվի մայիսի վերջին։

Կառավարությանը միանալուց ի վեր Մասկը սկսել է աշխատանք տանել դաշնային աշխատուժի զանգվածային կրճատման ուղղությամբ, այդ թվում՝ փակելով այնպիսի գործակալություններ, ինչպիսիք են Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) և Միացյալ Նահանգների Խաղաղության ինստիտուտը:

Հատկանշական է, որ Մասկին պատկանող Tesla-ն մեծ անկայունության է բախվել: Նրա էլեկտրական մեքենաների վաճառքները կտրուկ նվազել են ամբողջ աշխարհում։ Ընկերության բաժնետոմսերի արժեքը 2025 թ. առաջին եռամսյակում նվազել է 36 տոկոսով։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

150-ից ավելի փրկարարներ ու 40 պարեկներ որոնում են Հրազդան գետն ընկած անչափահաս աղջկան

Սա վճռորոշ ու կարևոր շաբաթ է Ուկրաինայի համար. Ռուբիո

Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 36-ի

Պակիստանում չեն բացառել Հնդկաստանի դեմ ռազմական գործողություն սկսելը

ՀԱՄԱՍ-ը բաց է Գազայում հրադադարի համաձայնագրի համար. Թուրքիայի արտգործնախարար

Գրենլանդիայի վարչապետը հայտարարել է, որ կղզին պատրաստ է ԱՄՆ-ի հետ համագործակցության

Ամերիկյան ռազմական և առևտրային նավերը պետք է անվճար անցնեն Պանամայի և Սուեզի ջրանցքներով. Թրամփ

Իրանում ապրիլի 28–ը համազգային սգի օր է հայտարարվել

Իրանում ողբերգության առումով կա մի շատ ուշագրավ «կնիք»․ Հակոբ Բադալյան

Պուտինը հրամայել է շտապ Իրան ուղարկել ԱԻՆ ինքնաթիռները

Դուք այստեղ չպետք է լինեք․ Թրամփը Մակրոնին՝ Զելենսկու հետ հանդիպման սկզբում

Հնդկաստանը հրթիռներ է փորձարկել Պակիստանի հետ հարաբերությունների սրման ֆոնին

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 27-ին

Պուտինը ցավակցել է Իրանի նախագահին. 1100 տուժած, 25 զոհ

Ուժի մեջ է մտնում կաթնամթերքի վաճառքի նոր կարգ. ՀՀ ԷՆ