Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ. ինչ են քննարկել նրանք
Հուլիսի 05, 2025

Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ. ինչ են քննարկել նրանք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Այս մասին նա տեսանյութ է հրապարակել իր ֆեյբուքյան էջում:

Վարչապետ Փաշինյանն առողջություն է մաղթել Մյունխենում օրերս տեղի ունեցած միջադեպից տուժածներին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգը և բազմոլորտ համագործակցության խորացման հեռանկարները: Վարչապետ Փաշինյանը կարևորել է երկկողմ կապերի ընդլայնումն ու առևտրատնտեսական կապերի ակտիվացումը: 

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին: 
Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի Կառավարության՝ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը, այդ համատեքստում մանրամասներ հաղորդել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության` հիմնված ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի զարգացումների մասին: 

Կանցլեր Շոլցն իր հերթին նշել է, որ Գերմանիան պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, ինչպես նաև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին: Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխգործակցության խորացման պատրաստակամությունը և կարևորել երկկողմ քաղաքական երկխոսության շարունակականությունը:

Հիշեցնենք, որ Փաշինյանը փետրվարի 13-16-ը աշխատանքային այցով գտնվում է Մյունխենում՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին:

Rate this item
(0 votes)
Last modified on Շաբաթ, 15 Փետրվարի 2025 17:43

Լրահոս

Ֆոտո

ՀՀ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Երևանում Ռուսաստանի դեսպանին

Պուտինը պրոֆեսիոնալ է. Թրամփ

Թուրքիայում հիմա էլ առատ ձյուն է տեղացել

Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Թրամփը ստորագրել է հարկերի և ծախսերի լայնածավալ կրճատման մասին օրենքը

Նույնիսկ ԱՄՆ-ն չի կարողանա փրկել Նեթանյահուին․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին

Թուրքիան ուշադիր հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների ընթացքին. Էրդողան

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Վրաստանի նախագահը պատրաստ է ներում շնորհել բանտում գտնվող ընդդիմադիրներին, եթե նրանք մասնակցեն ՏԻՄ ընտրություններին

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր տեսակ է տարածվում

Թուրքիան ակնկալում է, որ Բաքվի և Երևանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի օրինական պահանջները. Էրդողան

Հնդկաստանը սպառնում է մաքսատուրքերով՝ որպես պատասխան ԱՄՆ-ի ավտոմոբիլային սակագների բարձրացմանը

Հայաստանը բողոքի նոտա է հանձնել ՌԴ դեսպանին