Նախատեսում է արգելել պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի օտարումը
Հուլիսի 05, 2025

Նախատեսում է արգելել պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի օտարումը

ՀՀ իշխանությունները նախատեսում են ամբողջությամբ արգելել պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին շրջակա միջավայրի նախարարությունից։

Հարցման մեջ մենք հիշեցրել էինք, որ դեռ 2023 թվականին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հայտարարել էր, որ նախատեսում է ընդհանրապես արգելել պոլիէթիլենային տոպրակների և պլաստիկ տարաների վաճառքը, քանի որ 2022-ին ընդունված մինչև 50 միկրոն հաստության տոպրակների վաճառքի արգելքը անարդյունավետ էր եղել։ Նաև նախարարությունից փորձել էինք ճշտել, թե 2023–ին առաջարկված նախագիծը ինչու չէր ընդունվել։

Նախարարությունից հայտնել են, որ շրջակա միջավայրի կողմից մշակվել և քննարկման փուլում է գտնվում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որի համաձայն նախատեսվում է արգելել մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օտարումը, ինչպես նաև առկայությունը, այսինքն՝ արգելքը կտարածվի նաև 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա։

Բացառություն կկազմեն կշռափաթեթավորման համար օգտագործվող և երկրորդային հումքից արտադրված և աղբի համար նախատեսված պարկերը:

«Վերոնշյալ նախագծով նախատեսվում է արգելել նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի (ափսեներ, բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ, ըմպելու կամ խառնելու համար նախատեսված ձողիկներ) օտարումը, ինչպես նաև առկայությունը», – ասվում է պատասխանի մեջ։

Նշենք, որ ՀՀ իշխանությունները նմանատիպ արգելք մտցնելու մասին հայտարարել էին դեռ 2024 թվականի հունվարի 1-ից (2025 թվականի համար), բայց դա չի արել։

Մյուս կողմից, 2023 թվականին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ առաջին փոփոխությունները` արգելքը մինչև 50 միկրոն հաստության տոպրակների վաճառքի (2022 թվականի հունվարի 1-ից) վերաբերյալ, անարդյունավետ էր։

Հարցին, թե ի՞նչ հետևանքներ է ունեցել շրջակա միջավայրի համար տվյալ որոշումը, նախարարությունից չեն պատասխանել։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՀՀ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Երևանում Ռուսաստանի դեսպանին

Պուտինը պրոֆեսիոնալ է. Թրամփ

Թուրքիայում հիմա էլ առատ ձյուն է տեղացել

Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Թրամփը ստորագրել է հարկերի և ծախսերի լայնածավալ կրճատման մասին օրենքը

Նույնիսկ ԱՄՆ-ն չի կարողանա փրկել Նեթանյահուին․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին

Թուրքիան ուշադիր հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների ընթացքին. Էրդողան

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Վրաստանի նախագահը պատրաստ է ներում շնորհել բանտում գտնվող ընդդիմադիրներին, եթե նրանք մասնակցեն ՏԻՄ ընտրություններին

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր տեսակ է տարածվում

Թուրքիան ակնկալում է, որ Բաքվի և Երևանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի օրինական պահանջները. Էրդողան

Հնդկաստանը սպառնում է մաքսատուրքերով՝ որպես պատասխան ԱՄՆ-ի ավտոմոբիլային սակագների բարձրացմանը

Հայաստանը բողոքի նոտա է հանձնել ՌԴ դեսպանին