Հայաստանում հայտնի դերասաններից մեկին բերման են ենթարկել ոստիկանություն
Ապրիլի 30, 2025

Հայաստանում հայտնի դերասաններից մեկին բերման են ենթարկել ոստիկանություն

By Փետրվարի 07, 2025 66

Այսօր՝ փետրվարի 7-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են  ստացվել, որ Աբովյան քաղաքում «Mazda 6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկում է կեղծ համարանիշներով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատարի տեղակալ Խաչատուր Էլոյանի գլխավորությամբ պարզվում է նշված ավտոմեքենայի գտնվելու վայրը ու պարեկները Երևան-Սևան Մ4 մայրուղու 14 կմ հատվածում սահմանված արագությունը գերազանցելու համար կանգնեցնում են նշված ավտոմեքենան և տեղում պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

Վարորդի ներկայացրած Ռուսաստանի Դաշնության կողմից տրված տրանսպորտային միջոցի հաշվառման վկայականի ստուգմամբ պարզվում է, որ փաստաթուղթը կեղծ է, իսկ նշված ավտոմեքենայի վրա պետք է լիներ ՀՀ-ի կողմից տրված համարանիշ։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կեղծ փաստաթուղթ ներակայացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով պարեկների կողմից վարորդը ձերբակալվում և նշված ավտոմեքենայով տեղափոխվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին, ավտոմեքենան էլ տեղափոխվում է պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը Հայաստանում հայտնի դերասան է, ում ինքնությունը նախաքննության շահերից ելնելով չենք հրապարակում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր

«Մեկ գոտի, մեկ ճանապարհն» ու «Խաղաղության խաչմերուկը» կարող են միավորվել և Հայաստանին մեծ օգուտներ բերել. չինացի պրոֆեսոր

Միխայիլ Գալուստյանը 18 տարվա ամուսնական կյանքից հետո բաժանվել է կնոջից

Պակիստանը կրակ է բացել Հնդկաստանի հետ միջազգային սահմանին. ANI

Ռոբերտ Դե Նիրոյի դուստրը՝ Էյրինը, խոստովանել է, որ տրանսգենդեր է

Երևանում 21-ամյա իրանցին գլխին հրազենային վիրավորում է ստացել և հոսպիտալացվել. վիճակը ծանր է

«Թուրքիան մոտավորապես 76.5 մլրդ եվրո տուգանք պետք է տա Հայաստանին». Հրայր Կամենդատյան

«Հայաստան–Թուրքիա սահմանը բացելու դեպքում Հայաստանի գյուղատնտեսությունը պարզապես վերանալու է». տնտեսագետ

Ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով․ եղանակի տեսություն

Խոշոր հրդեհ` Թբիլիսիի կենտրոնում գտնվող հագուստի շուկայում

Wildberries-ը փոփոխել է վերադարձի կանոնները. ինչ է պետք իմանան Հայաստանի բնակիչները

Լավրովը Ռուսաստանի հրադադարի առաջարկը անվանել է ուղիղ բանակցությունների սկիզբ

«Հրապարակ». Ով կփոխարինի Եղիշե Կիրակոսյանին

Եվ´ Ադրբեջանում, և´ արտերկրում պետք է իմանան, որ Հայաստանում մեծ թվով ուժեր չեն համակերպվում ստեղծված իրողությունների հետ․ Աբրահամյան

«Ժողովուրդ». Գագիկ Ջհանգիրյանն ու նախկին դատախազ Արթուր Դավթյանը կհրավիրվեն դատարան