Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման գործընթացը կպարզեցվի
Ապրիլի 29, 2025

Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման գործընթացը կպարզեցվի

By Փետրվարի 06, 2025 70

Կպարզեցվի Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման գործընթացը: Այս մասին հայտարարվեց փետրվարի 6-ի Կառավարության նիստի ընթացքում:

Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական նպատակով որս իրականացնելու գործընթացը դյուրացնելու, հայտերի ընդունման գործընթացն առավել հեշտ և կանոնակարգված իրականացնելու, պայմանագրերի կնքման գործընթացն առավել արագ ընթացակարգով իրականացնելու նպատակով Կառավարությունը փոփոխություններ է կատարվել նախկինում ընդունած որոշման մեջ՝ սահմանելով հայտերի ընդունման և պայմանագրերի կնքման նոր ընթացակարգ

Գործող ընթացակարգով Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի հայտերի ընդունման և պայմանագրերի կնքման գործընթացը սկսվում է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները հաստատող համապատասխան Կառավարության որոշման ընդունումից հետո՝ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքէջում այդ մասին հայտարարությունը տեղադրելուց հետո։ Հայտերի ընդունման համար նախատեսված է 10 օր, որից հետո ևս 3 օր նախատեսված է պայմանագրերի կնքման գործընթացին։

Առաջարկվող կարգավորումների համաձայն՝ հայտերի ընդունման գործընթացը տարանջատվել է պայմանագրերի կնքման գործընթացից։ Հայտերը ընդունվում և ուսումնասիրվում են նախապես, որից հետո ձկան չափաքանակները հաստատող իրավական ակտի ընդունումից հետո լիազոր մարմնի կողմից իրականացվում է պայմանագրերի կնքման գործընթաց։

Սևանա լճում արդյունագործական որսի կազմակերպման թափանցիկության և , որսի գործընթացի մեկնարկի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ապահովման նպատակով նախագծով նախատեսվում է օգտագործել հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքը՝ www.azdarar.am:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Լիբերալ կուսակցությունը հաղթել է Կանադայի խորհրդարանական ընտրություններում

ՆԱՏՕ-ն ՌԴ-ի սահմանների մոտ վարժանքների ժամանակ կիրառում է Կալինինգրադը գրшվելու սցենարներ. Պատրուշև

Մոսկվայում տեղի ունեցած ադրբեջшնական սադրանքը համակարգված, պլանավորած բնույթ ուներ․ Տիգրան Աբրահամյան

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ին

Ավարտվել է Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ 14 անձի մասով քրեական վարույթի նախաքննությունը

Կոնկրետ նպատակի շուրջ, այո՛, ես տեսնում եմ, որ հնարավոր է համախմբվել. Ռոբերտ Քոչարյան. Տեսանյութ

Պայթյուն՝ Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանում․ կան վնասված ավտոմեքենաներ

ՄԻԵԴ դատավոր դառնալու պայմանը՝ ՍԴ որոշումը. ինչպես Վահե Գրիգորյանը հարթեց իր ճանապարհը Ստրասբուրգի համար և Ստրասբուրգում․ 168.am

Շարմազանովը մի քանի րոպեում կարողացավ այնտեղ ասել այն, ինչ պաշտոնական Երևանը խուսափել է ձևակերպել՝ Արցախի դեմ տեղի ունեցածը նեոնացիզմի դրսևորում էր. Հովասափյան

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ին

«Ժողովուրդ». Գլխավոր դատախազը մերժել է ՆԳ նախարարի նախաձեռնությունը

ՀՀԿ - «Միասնական Ռուսաստան» միջկուսակցական համագործակցությունը զարգացման նոր փուլ է թևակոխում․ Շարմազանով

«Եթե պատերազմը ձգձգվի, Ուկրաինան չի հաղթի»․ Վենս

Լոռիում, Տավուշում և Սյունիքում 8-10 աստիճանով կցրտի. եղանակի տեսություն

Արցախի նախագահի նոր թեկնածու է հայտնվել. «Հրապարակ»