Նիկոլիստներն ԱԺ-ում Արցախի դրոշը հանում էին, բայց փոխարենը ԵՄ դրոշ են դնում․ Շարմազանով
Հուլիսի 05, 2025

Նիկոլիստներն ԱԺ-ում Արցախի դրոշը հանում էին, բայց փոխարենը ԵՄ դրոշ են դնում․ Շարմազանով

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է․
Նիկոլիստներն ԱԺ-ում Արցախի դրոշը հանում էին,բայց փոխարենը ԵՄ դրոշ են դնում։
 
Իշխանությունների հանցավոր անգործության արդյունքում այլ սուբյեկտի դրոշ է դրվել ԱԺ ամբիոնին, բա անկախականներն ո՞ւր էին, բա ասում էին՝ Հայաստանի ինքնիշխանություն, անկախություն։
Պառլամենտում Արցախի դրոշը հանել են, տեղն էլ այսօր ԵՄ դրոշ են ծածանել։
 
ԱԺ ամբիոնում, բացի ՀՀ եւ Արցախի դրոշներից ինչ դրոշ էլ դրվի , դա ՀՀ ինքնիշխանությանն ու անկախությանն ուղիղ հարված է։
Ինչպե՞ս է ստացվում, որ երբ մարդիկ խոսում են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների սերտացման մասին` դառնում են «ռուսի ստրուկ», բայց երբ ԱԺ-ում խոսում են, ԵՄ-ի դրոշը պաչպչելով ման են գալիս՝ դառնում են անկախական:
 
Հայաստանն Արևմուտքին հետաքրքիր է այնքանով, որքանով արևմտամետ ուժերն իշխանությունների հետ միասին կարող են հակառուսական գործունեություն իրականացնել։
 
Եվրամիությունում Հայաստանին չեն սպասում։
Ի՞նչ 100 օրվա մեջ հանրաքվե անելու մասին են խոսում։
Հանրաքվե եք անում, որ ի՞նչ անեք։
ԵՄ որևէ պաշտոնյա հայտարարե՞լ է, որ Հայաստանը պետք է Եվրամիության անդամ դառնա։
 
Հավաքական Արևմուտքի որևէ պաշտոնյա ասե՞լ է, որ պատրաստ է Հայաստանի անվտանգային ռիսկերը նվազեցնել կամ պաշտպանել ՀՀ անվտանգությունը։ Իհարկե ոչ։
 
Հայաստանի թիվ 1 խնդիրը Թուրքիայից ու Ադրբեջանից սպառնալիքն է։
ԵՄ-ն կարողանալո՞ւ է այդ սպառնալիքի դեմն առնել. դեղ ունենա ճաղատացման դեմ` իր գլխին կքսի։
 
ԵՄ անդամ Կիպրոսի Հանրապետության տարածքի 38 տոկոսն այսօր օկուպացված է Թուրքիայի կողմից։
 
Կարո՞ղ է,թող Կիպրոսն ազատագրի թուրքական օկուպացիայից։
Նշեմ,որ ՀՀ-ն ԵՄ-ի հետ դեռ նախորդ ՝հանրապետական իշխանությունների ժամանակ ստորագրված համագործակցության փաստաթուղթ ունի՝ CEPA-ն ն, որը համագործակցության, երկրի ժողովրդավարացման առումով ինստիտուցիոնալ բարեփոխումների մեծ հնարավորություններ է տալիս, ինչն այսօր չի իրականացվում։
 
Պետք է նաեւ հիշել,որ ՀՀ՚-ն ԵԱՏՄ անդամ է,իսկ ԵԱՏՄ շնորհիվ ՀՀ-ն միլիարդավոր դոլարների օգուտներ է ստացել ու ստանում։
Հետեւաբար ԵՄ-ը անդամակցության հանրաքվեի գաղափարը քաղաքական ավանտյուրա է ,որը բացի վնասներից ՀՀ-ին օգուսներ տալ չի կարող։
Rate this item
(0 votes)
Last modified on Շաբաթ, 22 Հունիսի 2024 10:15

Լրահոս

Ֆոտո

Ծովափնյա սեքսի «նվերները»

Ինչպես է Պուտինը զարմացրել Թրամփին հեռախոսազրույցի ժամանակ. CNN

Մենք վերջերս վերականգնեցինք «Իրևանի ղազիաթը» և հուսով ենք, որ մենք կգնանք այդ հողերը, կվերականգնենք մեր տաճարները, սրբավայրերը, մզկիթները․ Փաշազադե

«Համբալի» գործով Տիգրան Ավինյանի հայրը պարտվեց դատարանում

Երբ չեք գիտակցում, թե ինչ է կատարվում ձեր ներսում, դրսից դա ճակատագիր է թվում

«Լիվերպուլը» ՃՏՊ-ում զոհված Ժոտայի ընտանիքին կփոխանցի ֆուտբոլիստի 2 տարվա աշխատավարձը

Վիճաբանություն Վանաձորի սաունաներից մեկում. ոստիկանները որոնում են «Կարատեիստ Արսենին»

Մոսկվայի մի շարք շրջաններում օդային տարածքը սահմանափակվել է. Շերեմետևոյից թռիչքներ ժամանակավորապես չեն իրականացվում

«Գալու է նաև տժժալու ժամանակը». Գագիկ Սուրենյան

3 երիտասարդ դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց

ՈւԵՖԱ-ն տուգանել է «Չելսի»-ին և «Բարսելոնա»-ին

Մոսկվայի և Բաքվի միջև սրվող հակամարտության ֆոնին Ադրբեջանում մասոնների հավաք է տեղի ունեցել. Աբաս Ջումա

ՌԴ ՆԳՆ-ն պարզաբանել է, թե ինչու ռուսաստանյան անձնագրերում չկա «ազգություն» սյունակը

ՀՀ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Երևանում Ռուսաստանի դեսպանին

Պուտինը պրոֆեսիոնալ է. Թրամփ