«Իշխանությունը շարունակելու է պառակտումը». «Հայաստան» խմբակցություն
Հուլիսի 05, 2025

«Իշխանությունը շարունակելու է պառակտումը». «Հայաստան» խմբակցություն

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել. «ԱԺ-ում ընդդիմադիր ֆրակցիաների կողմից հրավիրված «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» թեմայով արտահերթ նիստին զուգահեռ, որին ՔՊ-ն, հերթական անգամ խախտելով Սահմանադրությունը, հրաժարվեց մասնակցել, փոխարենը ԱԺ քննարկման օրակարգ բերեց «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» լսումներ անցկացնելու հարցը:

Մեր կարծիքով, այս հարցը ներկայում օրակարգ բերելը խիստ արհեստական է, աշխարհաքաղաքական իրողություններից կտրված և ներքաղաքական իմաստով՝ կեղծ։ Այն նպատակ ունի շեղելու հանրության ուշադրությունը գործող իշխանությունների հեռացման իրական օրակարգից:

Կարծում ենք, որ իշխանությունների կողմից այս օրակարգի առաջ բերման իրական նպատակը Սահմանադրության փոփոխության հանրաքվեի անցկացման հարցն է, որը կարող է զուգորդվել Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցի վերաբերյալ հանրաքվեով: Սա արվում է այն պարզ պատճառով, որ ԵՄ անդամակցության քողի տակ անցկացվող Սահմանադրության փոփոխություններով բավարարեն թուրք-ադրբեջանական հերթական պահանջը։

Իշխանությունները և նախագծի հեղինակները նախ և առաջ պետք է ազնվորեն հանրությանը իրազեկեն և պատասխանեն հետևյալ հարցին՝ արդյո՞ք ՀՀ-ն պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից՝ հաշվի առնելով, որ ԵՄ-ն առաջին հերթին մաքսային միություն է։ Նկատի ունենալով ՀՀ ձևավորված առևտրատնտեսական հարաբերությունները, տնտեսության և արտաքին առևտրի կառուցվածքը, նման քայլը կարող է խիստ վնասակար լինել Հայաստանի տնտեսության համար:

ԵՄ անդամակցության հարցը կարող է լուծվել բացառապես ԵՄ-Հայաստան բանակցություններում ձեռք բերված համապատասխան փոխադարձ համաձայնությունների միջոցով։ Հանրաքվեի միջոցով անդամակցության հայտ ներկայացնելու վերաբերյալ ԵՄ կողմից դրական արձագանքի հնարավոր բացակայությունը լրջագույն հարված կլինի երկրի հեղինակությանը։ Պատահական չէ, որ ԵՄ անդամակցության թեկնածու ԱՊՀ նախկին պետությունները՝ Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, հայտ ներկայացնելու համար հանրաքվեներ չեն անցկացրել։

Այսօրինակ նախաձեռնություններով իշխանությունը շարունակելու է պառակտումը հասարակության մեջ՝ բերելով նոր բաժանումների՝ հակառուսական, հակաեվրոպական, պիտակավորումներով»:

Rate this item
(0 votes)
Last modified on Ուրբաթ, 21 Հունիսի 2024 22:27

Լրահոս

Ֆոտո

Ծովափնյա սեքսի «նվերները»

Ինչպես է Պուտինը զարմացրել Թրամփին հեռախոսազրույցի ժամանակ. CNN

Մենք վերջերս վերականգնեցինք «Իրևանի ղազիաթը» և հուսով ենք, որ մենք կգնանք այդ հողերը, կվերականգնենք մեր տաճարները, սրբավայրերը, մզկիթները․ Փաշազադե

«Համբալի» գործով Տիգրան Ավինյանի հայրը պարտվեց դատարանում

Երբ չեք գիտակցում, թե ինչ է կատարվում ձեր ներսում, դրսից դա ճակատագիր է թվում

«Լիվերպուլը» ՃՏՊ-ում զոհված Ժոտայի ընտանիքին կփոխանցի ֆուտբոլիստի 2 տարվա աշխատավարձը

Վիճաբանություն Վանաձորի սաունաներից մեկում. ոստիկանները որոնում են «Կարատեիստ Արսենին»

Մոսկվայի մի շարք շրջաններում օդային տարածքը սահմանափակվել է. Շերեմետևոյից թռիչքներ ժամանակավորապես չեն իրականացվում

«Գալու է նաև տժժալու ժամանակը». Գագիկ Սուրենյան

3 երիտասարդ դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց

ՈւԵՖԱ-ն տուգանել է «Չելսի»-ին և «Բարսելոնա»-ին

Մոսկվայի և Բաքվի միջև սրվող հակամարտության ֆոնին Ադրբեջանում մասոնների հավաք է տեղի ունեցել. Աբաս Ջումա

ՌԴ ՆԳՆ-ն պարզաբանել է, թե ինչու ռուսաստանյան անձնագրերում չկա «ազգություն» սյունակը

ՀՀ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Երևանում Ռուսաստանի դեսպանին

Պուտինը պրոֆեսիոնալ է. Թրամփ