Print this page

Հայազգի Ռայա Նազարյանն ընտրվել է Բուլղարիայի խորհրդարանի նախագահ

By Հունիսի 20, 2024 354

Բուլղարիայի 50-րդ գումարման Ժողովրդական ժողովի նախագահ է ընտրվել հայազգի իրավաբան Ռայա Նազարյանը, հայտնում է Raduo Bulgaria-ն։

Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 131, դեմ՝ 66, ձեռնպահ՝ 39 պատգամավոր։

Ընտրվելուց հետո Ռայա Նազարյանն իր ելույթում նշել է, որ պատգամավորները կարող են իր վրա հույս դնել երկխոսության, արդարության, իրավահավասարության և Ազգային ժողովի կանոնադրությանը, օրենքներին ու կանոնակարգերին անվերապահորեն հետևելու առումով։

Rate this item
(0 votes)
Last modified on Հինգշաբթի, 20 Հունիսի 2024 23:50

Latest from Live24