Իսրայելի վարչապետն արձակել է ռազմական կաբինետը
Հունիսի 29, 2025

Իսրայելի վարչապետն արձակել է ռազմական կաբինետը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշում է ընդունել արձակել ռազմական կաբինետը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Jerusalem Post պարբերականը:

Նեթանյահուն այս մասին հայտարարել է Ազգային անվտանգության կաբինետի նիստի ժամանակ։

Ըստ հրապարակման՝ Նեթանյահուն նիստի ժամանակ ասել է, որ ռազմական կաբինետը ձևավորվել էր նախարար Բենի Գանցի խնդրանքով, իսկ նրա հեռանալուց հետո դրա կարիքն այլևս չկա։

Իսրայելական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այս մարմնի արձակումն անսպասելի չէր, քանի որ անցյալ շաբաթ Իսրայելի ռազմական կաբինետի նախարար Բենի Գանցը կաբինետը լքելու իր որոշման մասին հայտարարեց վարչապետի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։

Ռազմական նոր կաբինետ չի լինի։ Ակնկալվում է, որ այժմ Նեթանյահուն Գազայի հատվածում գործողության վերաբերյալ որոշումներ կկայացնի Իսրայելի ազգային անվտանգությունը ղեկավարող նախարար Իթամար Բեն Գվիրի հետ առանձին հանդիպումների ժամանակ։ Այդ որոշումներին այնուհետև պետք է հավանություն տա Իսրայելի անվտանգության կաբինետի ավելի լայն կազմը:

Նեթանյահուն Իսրայելի ռազմական կաբինետն ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորել էր 2023 թվականի հոկտեմբերին՝ Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակումից հետո։ Այս կաբինետում ընդդիմադիր քաղաքական գործիչներից ամենից աչքի ընկնողը հենց Գանցն էր։

2023 թ․ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Նրանց մի մասը վերադարձվել է նոյեմբերին հաստատված մեկ շաբաթյա հրադադարի ընթացքում։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում, ըստ Գազայի հատվածի իշխանությունների, զոհվել է ավելի քան 37 000 պաղեստինցի։

Rate this item
(0 votes)
Last modified on Երկուշաբթի, 17 Հունիսի 2024 17:34

Լրահոս

Ֆոտո

Կալասը վաղը կայցելի Հայաստան

Emirates ավիաընկերությունը երկարաձգել է դեպի Իրան չվերթների չեղարկումը

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան

Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ մենք կhարվածենք Ֆորդոուին, քանի որ բոլորն ասում էին, թե այն անթափանցելի է․ Թրամփ

Իրանը հայտարարել է, որ այլևս թույլ չի տա Գրոսսիին մոտենալ իր միջnւկային օբյեկտներին

Իրանը բացել է իր օդային տարածքը միջազգային չվերթերի համար

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել ՌԴ դեսպանության ժամանակավոր հավատարմատարին

Միքայել Սրբազանի դեմ իրականացվում է քաղաքական հետապնդում. Մայր Աթոռ

Միքայել Սրբազանի թեկնածությամբ իմպիչմենտի գործընթացը նախօրեին չէր էլ մեկնարկել․ Ամոթ չի՞․ Մելիք-Շահնազարյան

Facebook-ը արգելափակել է Փաշինյանի գրառումը Վեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի մասին

Պեկինը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ՝ խորացնելու երկկողմ համագործակցությունը. մանրամասներ Միրզոյան-Յի հանդիպումից

Ակումբային ԱԱ․ 1/8-րդ եզրափակչի խաղերի ժամանակացույցը

Հայաստան միջուկային վառելիքի թափոն չի տեղափոխվել. նախարարությունը հերքում է լուրը

Իրանը չի հապաղի բացահայտել իր իրական հնարավորությունները․ Արաղչին՝ Թրամփին

Թրամփը հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդին փրկել է ամոթալի մահից