Եվրոպայի վրա հարձակվելու և առավել ևս, այն օկուպացնելու մեր ծրագրերի մասին մեզ ոչինչ հայտնի չէ. Լավրով
Հուլիսի 08, 2025

Եվրոպայի վրա հարձակվելու և առավել ևս, այն օկուպացնելու մեր ծրագրերի մասին մեզ ոչինչ հայտնի չէ. Լավրով

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունգարական «Magyar Nemzet» թերթին տված հարցազրույցում պատասխանել է Արևմտյան հետախուզության և ԵՄ առաջնորդների այն հայտարարություններին, թե Ռուսաստանն իբր նախապատրաստում է հին աշխարհի «օկուպացիան» կամ ձգտում է ընդլայնել իր ազդեցությունը Եվրոպայում:

«Նման մեղադրանքների տեղիք իսկապես կա։  Մենք լսում ենք նրանց: Գուցե նրանց առաջանորդները Ռուսաստանի ծրագրերի մասին ավելի շատ գիտեն, քան մենք։  Համենայն դեպս, մեզ ոչինչ հայտնի չէ «Եվրոպայի վրա հարձակվելու և առավել ևս, այն օկուպացնելու մեր ծրագրերի մասին», - հայտարարել Է նախարարը ։ 

Լավրովի խոսքով՝ «ռուսական սպառնալիքի» մասին առասպելը նպատակաուղղված ուռճացվում է՝ արևմտյան հասարակությանը համախմբելու համար, որը հոգնել է սոցիալական և տնտեսական դժվարություններից:

«Ճշմարտությունից հեռու չեն այն փորձագետները, որոնք կարծում են, որ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի իշխող շրջանակները Ռուսաստանից թշնամու կերպար են ստեղծում, որպեսզի ուշադրությունը շեղեն գնաճից, գործազրկությունից, եկամուտների անկումից և հանցավորության աճից», — պարզաբանել է նա:

Լավրովն ընդգծել է, որ Մոսկվային «վշտացնում և անհանգստացնում է» այն, թե ինչպես է ԵՄ-ն ինտեգրացիոն նախագծից վերածվում է «ռազմաքաղաքական բլոկի՝ ՆԱՏՕ-ի յուրատեսակ հավելում», իսկ հակառուսական հռետորաբանության առաջխաղացումը կարող է «հեռուն գնացող հետևանքներ ունենալ բոլոր եվրոպացիների համար»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իսրայելցի պաշտոնյաները կարծում են, որ Թրամփը կարող է կանաչ լույս տալ Իրանին կրկին հարվածելու համար. Axios

Հայաստանը ռուսական մակարոնեղենի 10 խոշորագույն ներմուծողների ցանկում է հայտնվել

Բաքվի դատարանը մերժել է խափանման միջոց կալանքը փոխելու «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների բողոքները

ԱՄՆ-ն պահպանում է Իրանի հետ շփումները. Սպիտակ տուն

«Ադրբեջանը հակառուսական երկրորդ ճակատի բացման թիվ մեկ թեկնածուն է դառնում Արևմուտքի համար». Գարիկ Քեռյան

Կոշտ զգուշացում Զելենսկուն. ԱՄՆ-ն որոշում է կայացրել

Ռուսաստանի համար լուրջ խնդիրներ են ծագել Կովկասում. The Washington Post

Իրանը ո ՛չ պատերազմ է սկսել, ո ՛չ էլ միջուկային զենքի արտադրության է ձգտում. Փեզեշքիան

Հղիության նախանշանները վաղ շրջանում

iPhone 17 Air-ը չափազանց բարակ կլինի․ Նոր մանրամասներ

Թեհրանը պատրաստ է վերսկսել Վաշինգտոնի հետ բանակցությունները. Փեզեշքիան

ՆԱՏՕ-ում խռովություն է հասունանում. Լավրով

Փաշինյանն ինֆորմացիա ու վախեր ունի, որ իմփիչմենթը շատ իրատեսական է, ՔՊ-ում հսկողությունն ուժեղացվել է․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)

Ո՞ր երաժշտությունն է ազդում սեքսի տեւողության վրա

Իրաքում մահացած թուրք զինվորականների թիվը հասել է 12-ի