Տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը ՀՀ համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն. ԱԳՆ խոսնակ
Հուլիսի 03, 2025

Տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը ՀՀ համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն. ԱԳՆ խոսնակ

Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը ՀՀ համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտարարել է Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը:

«Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվել էր՝ ի՞նչ տեսակետ ունի Երևանն ամերիկյան առաջարկի վերաբերյալ, արդյոք ծանոթացե՞լ են նաև Բաքվի դիրքորոշմանը: «Քարնեգի»-ի հրապարակման համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի հարցով առաջարկ է ներկայացրել։

«Ինչպես հայտնի է, ՀՀ-ն առաջարկել է տարածաշրջանային փոխկապակցվածության իր տեսլականը՝ «Խաղաղության խաչմերուկը», որն արդեն իսկ դրական արձագանքների է արժանացել մի շարք միջազգային գործընկերների կողմից: Ավելին՝ Հայաստանն առաջարկել է այդ նախաձեռնությանը համահունչ մի շարք լուծումներ, որոնք կարող են ընդունելի լինել բոլոր ներգրավված կողմերի համար: Միաժամանակ, միջազգային տարբեր գործընկերներ ևս պարբերաբար իրենց գաղափարներն են ներկայացնում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, այդ թվում` երկու երկրների միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ», - նշել է ԱԳՆ խոսնակը:

Անի Բադալյանի փոխանցմամբ՝ քննարկումները շարունակվում են շահագրգիռ բոլոր գործընկերների հետ՝ շահավետ և տարածաշրջանի խաչմերուկային ներուժն իրացնող արդյունքների հասնելու նպատակով:

Բաքուն դեռևս չի արձագանքել Թրամփի վարչակազմի առաջարկի մասին «Քարնեգի»-ի հրապարակմանը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում փոփոխություններ կկատարվեն

Ահա և կապն «անձնական կյանքի» և օպերատիվ իրավիճակի միջև». Փաշինյան

Ռուսաստանը մանրամասներ է հայտնել նախագահների հեռախոսազրույցից

Ռոսպոտրեբնադզորը ՀՀ-ից պարզաբանում է խնդրել ռուսական պաղպաղակի ներմուծման արգելքի վերաբերյալ

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

ԱԺ–ն ընդունեց ՔՊ-ի հեղինակած Հայաստանի դեմ ահաբեկչության մասին հայտարարությունն

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հաջորդ շաբաթ կհանդիպի Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ. Axios

Պուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանը չի նահանջի իր նպատակներից

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները հատուկ վերանայման բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան

Մասնավորի համար սրճարան կառուցելը հանրային գերակա շա՞հ. Հոկտանյանը արձանագրում է՝ կոռուպցիոն ռիսկերի մասին

Վաղը և հուլիսի 5-ին մի շարք հատվածներում կդադարեցվի երթևեկությունը

Վարորդական վկայական ստանալու գործընթացում կներդրվեն արագացված ծառայություններ. ՆԳՆ

Շուտով կտեսնեք հավաքական լիդերությամբ միավոր. մենք արդեն բանակցություններ վարում ենք. Լևոն Զուրաբյան

Կտրիճ Ներսիսյանը պետք է րոպե առաջ ազատի Վեհարանը. Փաշինյան

Մայր Տաճարի զանգերը հնչեցվեցին, հավաքվածների թիվը չի գերազանցել 1,500-ը. Փաշինյան