Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը տեղի կունենա 2025 թվականի աշնանը Ղրղզստանում։ Այս մասին կիրակի՝ հունիսի 29-ին, հայտնել է Ղրղզստանի արտաքին գործերի նախարար Ժեենբեկ Կուլուբաևը, հայտնում է «Комсомольская правда»-ն։
«Ակնկալում ենք ռուսաստանյան պետության ղեկավարի մասնակցությունը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որը տեղի կունենա այս տարվա աշնանը Ղրղզստանի Հանրապետությունում»,- ասել է քաղաքական գործիչը Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքներով։
Ինչպես նշում է լրատվամիջոցը, հունիսի 28-ին Սերգեյ Լավրովին տեղափոխող ռուսաստանյան ինքնաթիռը ժամանել է Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքի օդանավակայան։ Այս երկրում քաղաքական գործիչը նախատեսում է անցկացնել մի քանի աշխատանքային հանդիպում և բանակցություն։ Բացի այդ, ՌԴ ԱԳՆ ղեկավարը կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։