Իրանի խորհրդարանը մտադիր է ՄԱԳԱՏԷ-ի հետ գործակցությունը դադարեցնելու մասին օրենք ընդունել
Հունիսի 23, 2025

Իրանի խորհրդարանը մտադիր է ՄԱԳԱՏԷ-ի հետ գործակցությունը դադարեցնելու մասին օրենք ընդունել

Իրանի խորհրդարանը մտադիր է օրինագիծ ընդունել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը դադարեցնելու մասին՝ նրա քաղաքականացված դիրքորոշման պատճառով: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«Մենք խորհրդարանում պատրաստվում ենք օրինագիծ ընդունել, որը կասեցնում Է ՄԱԳԱՏԷ–ի հետ Իրանի համագործակցությունն այնքան ժամանակ, քանի դեռ մենք այդ միջազգային կազմակերպության մասնագիտական վարքագծի օբյեկտիվ երաշխիքներ չունենք», - ասել է ԻԻՀ խորհրդարանի խոսնակը:

Նրա խոսքով՝ Իրանը չի պատրաստվում ոչ խաղաղ բնույթի միջուկային ծրագիր մշակել, սակայն համաշխարհային հանրությունը տեսել է, որ ՄԱԳԱՏԷ-ն չի կատարել իր պարտավորություններից ոչ մեկը և վերածվել է քաղաքական գործիքի:

Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:

Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։

Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։ Միևնույն ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հարձակումներից հետո հայտարարեց, որ ԱՄՆ–ն պատերազմի մեջ չէ Իսլամական Հանրապետության հետ։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարեց, որ դիվանագիտության դուռը միշտ պետք է բաց լինի, բայց հիմա... այդ դեպքը չէ։ Նրա խոսքով` հենց Միացյալ Նահանգներն է դավաճանել դիվանագիտությանը։ Իրանը կձեռնարկի բոլոր միջոցները իր անվտանգությունը և երկրի շահերը պաշտպանելու համար։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանն հարձակումների մասին մի քանի ժամ առաջ էր տեղեկացրել Միացյալ Նահանգներին. Reuters

ԱՄՆ-ի հարվածներն Իրանին անօրինական են. Պետք է ասել այն, ինչ կա. Մակրոն

ԱՄՆ ՀՕՊ համակարգը սխալմամբ իսրայելական ԱԹՍ է խոցել

Պարսից ծոցի գրեթե ինը պետություններ ցնցվել են Իրանի կողմից զանգվածային համակարգված գործողությունից․ Սա վերջը չէ․ ԻՀՊԿ

Իրանը վեց հրթիռ է արձակել Քաթարում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ. Տեսանյութ

Արաբական Միացյալ Էմիրությունները նույնպես փակեց իր օդային տարածքը

Ցանկացած կրկնվող հարձակում կարագացնի ԱՄՆ-ի ներկայության փլուզումը Արևմտյան Ասիայում. ԻՀՊԿ-ն հայտարարություն է տարածել

Իրանը հրթիռակոծել է Կատարում, Բահրեյնում և Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազաները

«Լավ լուր հաղթանակի մասին». այսպես է կոչվում Իրանի գործողությունը ԱՄՆ բազաների դեմ. Tasnim

Կտրիճ Ներսիսյանին հորդորում եմ րոպե առաջ հեռանալ Վեհարանից. Փաշինյան

ԱՄՆ-ը փակել է Կատարի «Ալ Ուդեյդ» օդանավակայանը

Թեհրանը կարծում է, որ Իրան-Իսրայել հակամարտությունը կարող է տևել 2 տարի, նշում են, որ պատրաստ են պատերազմին

Կատարում ստեղծված իրավիճակն այս պահին․ Տեսանյութեր

Ադրբեջանն ու Իսրայելը պայմանավորվել են Իրանի հյուսիսային և արևմտյան շրջանների վրա հարձակման վերաբերյալ. «Իրանագետ»

Իրանը հրթիռային հարձակում է իրականացրել Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների վրա. Axios