Print this page

Թել Ավիվը կաթվածահար վիճակում է. Իրանը շարունակում է հարվածները

By Հունիսի 17, 2025 33

Իրանական հարվածները Իսրայելին կաթվածահար են արել Թել Ավիվը, քաղաքի բնակչությունն իր ժամանակի մեծ մասն անց է կացնում ապաստարաններում: Այս մասին, Լուրերի փոխանցմամբ, հայտնում է իրանական Fars լրատվական գործակալությունը։

Հունիսի 17-ին Իսլամական Հանրապետության Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Կայումարս Հեյդարին հայտարարել է, որ Իրանը հարձակվում է Իսրայելի վրա՝ օգտագործելով նոր զինատեսակներ։

Նրա խոսքով՝ առաջիկա ժամերին այդ հարձակումները կուժեղանան։

Նա նաև հայտնել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում տարբեր տեսակի անօդաչու սարքեր ոչնչացրել են Իսրայելի ռազմավարական դիրքերը Թել Ավիվում և Հայֆայում։

Rate this item
(0 votes)

Latest from Live24