Live24
Հուլիսի 25, 2025
Live24

Live24

Լուրեր

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ազգային ժողովի ներսում և դրսում՝ համապատասխանաբար պատգամավորներին (վերջիններիս «բարի» ավանդույթի ուժով հիմնականում՝ հարվածում էին թիկունքից) և խաղաղ ցուցարարներին բացահայտ ապօրինի միաժամանակյա բռնությունների ենթարկելու դեպքերը, ԱՄՆ դեսպանը գնահատելիս խաղաղ ցուցարարներին կոչ արեց լինել պատասխանատու, իսկ ոստիկանության հասցեին հնչեցրեց վերացական խրախուսական խոսք:

Ավելի ազնիվ էին պատգամավորները, նրանք պարզապես խոստովանեցին, որ գրկել և շարունակելու են գրկել իրենց ոստիկաններին: Չնայած սադրիչների ջանքերին, խաղաղ ցուցարարներին և կազմակերպիչներին հաջողվեց կանխել դեպքերի էլ ավելի աղետալի սցենարները:

Հ.Գ. Կուզենայի իմանալ բուն ամերիկացիները կիսո՞ւմ են իրենց դեսպանի տեսակետը, իրենք ևս փափագո՞ւմ են ունենալ այսպիսի ժողովրդավարություն:

Հ.Գ. Այսպես կոչված, քաղաքական ուժեր, լռության ուխտ եք ընդունե՞լ: Լինելով կառավարության անդամ, չեմ վարանել մարտիմեկյան դեպքերի մեղավորներ համարել ինչպես ցուցարարներին, այնպես էլ ոստիկանությանը, հիմա էլ եմ այդ կարծիքին, դուք լռեք՝ շուստրիության կանոններով ....»

Հայաստանյան շուրջ 2 տասնյակ իրավապաշտպան կազմակերպություններ հյտարարություն են տարածել, որտեղ անդրադարձել են հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածին:

Հայտարարությունում ասվում է. «2024 թ․ հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած հավաքի ընթացքում ՀՀ ոստիկանության կողմից կիրառվել են տասնյակից ավելի հատուկ միջոցներ՝ լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով տուժել են ինչպես հավաքի մասնակիցները, այնպես էլ լրատվության միջոցների ներկայացուցիչներ։ Բացի այդ, ոստիկանության ծառայողների կողմից կիրառվել է բռնություն հավաքի մասնակիցների նկատմամբ։ Ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հայտնած տեղեկությունների՝ բուժօգնության դիմել են 101 քաղաքացի, այդ թվում՝ 18 ոստիկան և 10-ից ավելի լրագրող և օպերատոր։ 

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և ՀՀ կողմից վավերացված մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերը երաշխավորում են խաղաղ հավաքների ազատության իրավունքը, ինչպես նաև անմարդկային և դաժան վերաբերմունքից պաշտպանվելու բացարձակ իրավունքը։ Թեև հավաքների ազատության իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով նախատեսված հիմքերով և իրավաչափ նպատակի հասնելու համար, սակայն նման սահմանափակումը պետք է անհրաժեշտ և համաչափ հետապնդվող նպատակին։ 

Միջազգային չափանիշների համաձայն՝ առանձին բռնի գործողությունների դրսևորումները ամբողջ հավաքը չեն վերածում ոչ խաղաղ հավաքի, և ներպետական մարմինները պարտավոր են ներկայացնել հստակ հիմնավորվածություն այնպիսի ծայրահեղ միջոցների կիրառման համար, ինչպիսիք են հատուկ միջոց, այդ թվում՝ լուսաձայնային նռնակները։ Ավելին, ցանկացած դեպքում հատուկ միջոցի կիրառումը  պետք է լինի խիստ անհրաժեշտ՝ պայմանավորված կոնկրետ անձանց վարքագծով և պետք է անփոխարինելի և համաչափ լինի հետապնդվող իրավաչափ նպատակին։ 

Միջազգային իրավական չափանիշները պահանջում են, որ հատուկ միջոցների գործադրումը կարգավորվի հստակ կանոններով, իսկ դրանք կիրառող իրավապահ մարմինների ծառայողները պետք է անցնեն պատշաճ վերապատրաստում, և ցույցերի ընթացքում ենթակա լինեն վերահսկողության։ Բացի այդ՝ ուժի կիրառման ցանկացած դեպքից հետո, հատկապես եթե այն կիրառվել է բռնի դիմադրություն չցուցաբերող անձանց նկատմամբ, պարտադիր է իրականացնել ուժի կիրառման անհրաժեշտության, համաչափության և ողջամտության արդյունավետ գնահատում։

Նշված հավաքը ի սկզբանե խաղաղ էր իր բնույթով, մասնակիցները՝ անզեն։ Թեև հավաքի ընթացքում իրարանցման և հրմշտոցի արդյունքում հավաքի խումբ մասնակիցների և կազմակերպիչների կողմից բռնի գործողություններ կատարվեցին, այդ թվում՝ Սիրահարների այգու պարիսպները կոտրելը, ոստիկանների ուղղությամբ առարկաներ նետելը, Ոստիկանությունը նշված ցուցարարներին մեկուսացնելու փոխարեն, ըստ էության, առանց պատշաճ նախազգուշացման հատուկ միջոց` նռնակներ գործադրեց հավաքի  մասնակիցների, այդ թվում խաղաղ մասնակիցների և հավաքը լուսաբանող լրագրողների նկատմամբ։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը սահմանում է հատուկ միջոցների կիրառման կարգն ու չափանիշները։ Հատուկ միջոց նռնակների գործադրման անհրաժեշտությունը և համաչափությունը Ոստիկանության կողմից չի հիմնավորվել։ Այն փաստարկները, որ հատուկ միջոցները կիրառվել են, քանի որ ցուցարարները փորձում էին ճեղքել ոստիկանական պատնեշը և հարձակվել ՀՀ Ազգային ժողովի շենքի վրա անհիմն է, քանի որ ցուցարարները գտնվում էին հարակից՝ Սիրահարների այգու տարածքում, և Ազգային ժողովի շենքին որևէ ուղղակի և իրական վտանգ չէր ներկայացվում։ Ոստիկանությունը նույնպես նման հարձակման անմիջական սպառնալիքի անխուսափելիության վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացրել։

 

Մինչդեռ, ոստիկանության ծառայողները կիրառել են հատուկ միջոցներ բազմամարդ հավաքի մասնակիցների նկատմամբ, և նրանց համար պետք է ակնհայտ լիներ, որ չէին ապահովվելու ՀՀ առողջապահության նախարարի 2012 թ․ թիվ 90-Ն հրամանով մարդու նկատմամբ կիրառվող հատուկ միջոցների թույլատրելի չափանիշները և մասնավորապես՝  հատուկ միջոցը մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա կիրառելու պահանջը, որի չպահպանումը ողջամտորեն և անխուսափելիորեն առաջացնելու էր մասնակիցների շրջանում տարբեր աստիճանի վնասվածքներ և առողջության վնաս, ինչ ոստիկանության կողմից պետք է պարտադիր հաշվի առնվեր հատուկ միջոցի ընտրության փուլում և բացառվեր նման միջոցի գործադրումը, ինչի արդյունքում տուժել են ոչ միայն հավաքի խաղաղ մասնակիցները, այլև հավաքը լուսաբանող լրագրողները և օպերատորները։

Այսպիսով, ոստիկանության ծառայողների կողմից հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակների կիրառումը ոչ անհրաժեշտ և ոչ համաչափ էր, հետևաբար՝ ոչ իրավաչափ էր։

Ավելին, նույն հավաքի շրջանակներում Ոստիկանության ծառայողների կողմից ծեծ և բռնություն է գործադրվել հավաքի մասնակիցների նկատմամբ, արժանապատվությունը վիրավորող և նվաստացուցիչ արտահայտություններ հնչեցվել նրանց նկատմամբ, այդ թվում՝ ինչպես անմիջապես հավաքի վայրում, այնպես էլ նրանց բերման ենթարկելու ընթացքում և Ոստիկանության ծառայողների անմիջական վերահսկողության տակ գտնվելու ժամանակ։ Արձանագրվել է, որ ոստիկանության ծառայողների կողմից ծեծի և բռնության ենթարկվելու արդյունքում հոսպիտալացվել է Աբրահամ Գասպարյանը, ում մոտ ախտորոշվել է կողերի կոտրվածք, գլխուղեղի ցնցում և այլ վնասվածքներ։

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, իրավապաշտպաններս և անհատ անձինք խստորեն դատապարտում ենք ՀՀ ոստիկանության անօրինական գործողությունները և բռնարարքների յուրաքանչյուր դրսևորում, որոնք համակարգային անպատժելության հետևանք են՝ ապահովված ինչպես քննչական և դատախազական մարմինների, այնպես էլ դատական համակարգի կողմից։ Նախորդ տարիներին ոստիկանության ծառայողների կողմից հավաքների մասնակիցների և դրանք լուսաբանող լրագրողների նկատմամբ կատարված որևէ բռնարարքի, ինչպես նաև հատուկ միջոցների գործադրման համար ոստիկանության որևէ ծառայող պատասխանատվության և պատժի  չի ենթարկվել։ 

Ոստիկանության բռնարարքներն ու անօրինական գործողությունները քաջալերվում են և ուղղակիորեն հրահանգվում են քաղաքական իշխանության բարձրագույն մակարդակում՝ ինչպես անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից։ Վարչապետը հունիսի 12-ի հավաքին զուգահեռ Ազգային ժողովում իր անվերապահ աջակցությունը հայտարարեց ոստիկանության գործողությունների առնչությամբ՝ պնդելով, որ «բոլոր ոստիկանները, ովքեր կատարում են իրենց աշխատանքը, ճիշտ են անում» և շնորհակալություն հայտնելով և առավել սկզբունքայիններին իրենց աշխատանքի դրական գնահատականը հավաստելով՝ դրանով լիազորելով ոստիկանության բռնի գործողությունները հավաքի մասնակիցների նկատմամբ և երաշխավորելով դրանց համար անպատժելիությունը, իսկ հաջորդ օրը ոստիկանության գործողությունները շտապեց գնահատել՝ որպես «իրավաչափ և պրոֆեսիոնալ»։

Գործադիր իշխանության ղեկավարի նման հայտարարությունները ոչ միայն ուղիղ հրահանգ են ոստիկանության ծառայողներին, այլև իրավապահ համակարգին՝ ունակ ազդելու ոստիկանության գործողությունների քննության անկախության և օբյեկտիվության վրա։

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները բազմիցս արձանագրել են, որ հավաքների շրջանակներում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն ի պաշտոնե հարուցում է քրեական վարույթներ բացառապես հավաքի մասնակիցների ենթադրյալ անօրինական գործողությունների առնչությամբ և ոչ ոստիկանության ծառայողների կողմից ուժի գործադրման և բռնությունների կիրառման փաստերի առնչությամբ, ինչը ևս խորը մտահոգություն է առաջացնում իրավապահ համակարգի՝ Գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի անկախության և անաչառության առնչությամբ։

Վերահաստատելով ոստիկանության համակարգում արմատական բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ մեր նախկին պնդումները՝ պահանջում ենք․

ՀՀ գլխավոր դատախազությունից և ՀՀ քննչական կոմիտեից անհապաղ քրեական վարույթ նախաձեռնել 2024 թ․ հունիսի 12-ին տեղի ունեցած հավաքի ընթացքում մասնակիցների և  լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ հատուկ միջոցների կիրառման առնչությամբ և բռնությունների գործադրման դեպքերով և իրականացնել անկախ  և արդյունավետ քննություն և պատասխանատվության ենթարկել նման խախտումներ թույլ տված ոստիկանության աշխատակիցներին և ապահովել հանրության տեղեկացվածությունը ձեռնարկված քայլերի վերաբերյալ,

ՀՀ ներքին գործերի նախարարությունից հարգել խաղաղ ցույցի մասնակիցների իրավունքները, զերծ մնալ բռնություններից և այլ անօրինական և անհամաչափ ուժի գործադրումից և նրանց արժանապատվությունը նվաստացնող այլ գործողություններից, ապահովել ցանկացած խաղաղ բնույթ ունեցող հավաքի ընթացքը և ապահովել հավաքի ընթացքում ձեռնարկված ցանկացած միջոցների իրավաչափության գնահատման պարտադիր կանոններ,

Միևնույն ժամանակ պահանջում ենք՝

ՀՀ իշխանությունից երաշխավորել մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը և ապահովել իրավունքի գերակայության սկզբունքի իրականացումը Հայաստանի Հանրապետությունում։ ՀՀ քաղաքական ղեկավարությունը՝ ինչպես օրենսդիր և գործադիր իշխանության ղեկավարները,  պարտավոր են ձեռնպահ մնալ ատելության խոսքի կիրառումից, ինչը հանգեցնում է քաղաքական իրավիճակի հետագա լարվածության ուժգնացման,

ՀՀ քաղաքական ղեկավարությունը պարտավոր է բացառել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ոստիկանությունը որպես գործիք օգտագործելու քաղաքականությունը և ձեռնպահ մնալ պաշտոնական քննություն իրականացնելու առաջ ոստիկանական գործողությունների վերաբերյալ գնահատականներ հնչեցնելուց, որոնք անխուսափելիոերն կարող են ազդել քննության անկախության և անաչառության վրա։

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ

Հանրային լրագրության ակումբ ՀԿ

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ ՀԿ

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե

Ամբրելլա միազգային լրագրողների ցանց ՀԿ

Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան

Հասմիկ Գևորգյան, իրավապաշտպան

Հասմիկ Պետրոսյան, փաստաբան

Ինգա Զարաֆյան, բնապահպան

Տաթևիկ Ղարիբյան, իրավապաշտպան

Իզաբելլա Սարգսյան, իրավապաշտպան

Արթուր Գրիգորյան, բնապահպան, իրավաբան

Գայանե Շագոյան, ազգագրագետ

Հունիսի 12-ին ոստիկանության կողմից նետած նռնակներից ձեռքի վիրավորում ստացած Եսայի կինը մանրամասներ է հայտնել ամուսնու վիճակի մասին.

«Վիճակը կայուն է, բայց աջ ձեռքը լուրջ վնասվել է, բժիշկները սկզբից մտածել են ամբողջությամբ ամպուտացնել դաստակը, բայց հետո փորձել են ափը փրկել ու մատերից երկուսը հավաքել։

Որքանով ֆունկցիան կվերականգնվի, դեռ պարզ չի։

Ձախ ձեռքը ևս վնասված է, ափի հատվածում։ Վերքը մեծ է, բայց ձեռքի ֆունկցիոնալության վրա պետք է որ չազդի։ Մարմնի տարբեր հատվածներում՝ գլխից մինչև ոտքեր բեկորային վնասվածներ են, այրվածքներ։ Կրծքի և թևի հատվածում համեմատաբար խորն են, վրաները կարեր են դրված։

Անկախ ամեն ինչից՝ Եսային ուժեղ մարդ է և առանց աջ ձեռքի էլ կապրի ու կստեղծի։

Ինչու է վերցրել նռնակը

Կողքին մի քանի նռնակներ են պայթել, այդ պահին մտածել է, որ պայթած նռնակի մաս է վերցնում, որ մարդկանց ոտքի տակից հանի։ Կադրերը նայած կլինեք, ակնհայտ երևում է, որ չի շտապում։

Իշխանության որոշ խեղկատակների պնդումները, թե ոստիկանների կողմն էր նետում, ուղղակի զազրելի են։ Ի վերջո մի մոռացեք, որ այդ նռնակը ով է գցել։ Նռնակը նետել է ՈՍՏԻԿԱՆԸ այս իշխանության հրամանով ու քաջալերանքով։

Արժեր որ վերցներ, իհարկե, ոչ։ Ավելի զգույշ էր պետք լինել։ Բայց դե երբ կողքդ քաոս է, նռնակներ են պայթում, այդ պահին սառը դատելը դժվար է։

Ինչ կամենում եք ամուսնուս ու իմ ընտանիքին, տասնապատիկը ստանաք։ Լավը կկամենաք, լավը ստացեք, վատը կկամենաք, վատը։

Բնականաբար չեմ անդրադառնում նիկոլական խաժամուժի գրածներին ու հայհոյանքներին։ Մարդիկ այնքան են ուղեղները լվացած ու զոմբիացած, որ մի տեղ անգամ կոչ էին անում ցուցարար վիրավորներին բժշկական օգնություն ցույց չտալ։ Սրան անդրադառնալն էլ ժամանակի անիմաստ կորուստ է։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի որևէ արձագանք, այց չի եղել։ Չէինք էլ ակնկալում որովհետև այսօրվա ՄԻՊ-ը, իրականում ՆԻՊ է՝ Նիկոլի իրավունքների պաշտպան։ Այնպես ինչպես ոստիկանությունը զինվել ու ուժեղացվել է մի նպատակով պահել ներկայիս իշխանությանը։, այդ նույն տրամաբանության մեջ էլ աշխատում է իշխանության ՄԻՊ-ը։

Երկրորդն օրն է անցել, անգամ դատաբժիշկ չի եկել։

Ինչու են կառչած աթոռին։ Այս իշխանությունը վերջին վեց տարիների ընթացքում ավելի շատ կեղտ է կուտակել իր տակ, քան նախկին երեքը երեսուն տարում։ Պարզ է, որ իրենց համար աթոռին կառչելը գոյության կռիվ է։

Բայց դե պարզ է, չէ, որ երկար չեն ձգելու։ Անգամ եթե այս շարժումը չհաջողի, էներգիան որ կուտակվում է, մի օր պայթելու է։ Իրենք էլ են անցողիկ։ Մնում է մինչև երկրի ամբողջական կործանումը, կամ էլ ոստիկանական բռնատիրություն ստեղծելը հեռացվեն»։

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանին որևէ արտառոց շարժում կամ միջադեպ չի արձանագրել։

Ասված է դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգի գրառման մեջ։

ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հերքել էր Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական կողմին ներկայացվել է բողոքի հայտագիր:

 

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

«Հավելենք, որ երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա: Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է»:

Նշենք, որ երեկ Բելառուսի ԱԳՆ-ից ասել էին. «Հայ ժողովրդին անկեղծորեն մաղթում ենք ղեկավարներ, որոնք իսկապես կմտածեն երկրի ապագայի և ժողովրդի բարօրության մասին»:

Ընդգծված տհաճությամբ և բացառիկ ինքնազսպումով կարողացա նայել Արթուր Հովհաննիսյան վերնագրով պատգամավորի ճեպազրույցը՝ Անդրանիկ Քոչարյան պատգամավորի անվեհեր ու հայրաշունչ հայացքի ներքո, որտեղ երիտասարդ, բայց արդեն մազերից զրկված պատգամավորը շարունակում է թիրախավորել Եկեղեցուն՝ հրապարակ նետելով ամեն տեսակի հերյուրանքներ ու ստահոդ լուրեր, այդ թվում նաև այն, որ իբրև թե ժողովուրդը Կաթողիկոսի օրհնությամբ հարձակվել է Պետության վրա, ֆեյսբուքյան իր էջում գրում է Մարկոս քահանա Մանգասարյանը։

«Փաստորեն սուտը լինում է ոչ միայն կաղ և պոզերով, այլ նաև՝ ճաղատ, իսկ տեղ-տեղ նաև բեղերով: 

Պիտի հիշեցնենք երիտասարդ երեսփոխանին, որ հայոց պատմությունը հավասար չէ իր ապրած տարիներին: Այն ունի հազարամյակների ընդգրկում և այդ պատմության վերջին շուրջ 2000 տարիներին Եկեղեցին լծված է եղել միայն Պետականության վերակերտմանը և զորացմանը: Իսկ պետականության վրա հարձակվում են բոլոր նրանք, ովքեր

հրաժարվեցին Արցախի հարազատ օջախից, 

հանձնեցին Հայաստանից ինքնիշխան տարածքներ, 

վարկաբեկեցին արցախյան պատերազմի հերոսներին, որոնց հրահանգով շրջափակվեցին դատարանների շենքերը,

որոնց թողտվությամբ գրավվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենքը:

Հետևաբար, հարգելի երեսփոխան, Պետության դեմ հարձակում կազմակերպողներին պետք է փնտրել ոչ թե Եկեղեցում, այլ հենց ձեր շարքերում:

Այսպիսի իրավիճակներում են ցավալիորեն արձանագրում. «Մովսեսի աթոռին նստեցին փարիսեցիները» (Մատթ. 23.2):

 

Հ.գ. հուսով ենք կառավարության աշխատակազմի ղեկավարն իր ֆեյսբուքյան անդուլ որոնումների արդյունքում կհայտնաբերի «ատելության խոսք» տարածող հերթական այս գրառումը և կտեղադրի իր ֆեյսբուքյան պատին»։

Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին Երևանի մասնակցությունը տեղավորվում է Փաշինյանի ընտրած գծի մեջ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնության Նիդվալդեն կանտոն, որտեղ կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» գագաթնաժողովին:

«Դա կապված է Փաշինյանի վաղեմի համոզմունքների հետ՝ Հայաստանը դեպի Արևմուտք վերակողմնորոշելու, ՌԴ-ից հեռանալու, այդ թվում ՝ ՀԱՊԿ-ին մասնակցության, նախկին պայմանավորվածությունների հիման վրա ռուսական ռազմաբազայի և ռուս սահմանապահների՝ Հայաստանում գտնվելու հետ»,-ասել է նա։ 

Զատուլինի խոսքով, Ռուսաստանի հետ խզումը չի կարող կատարվել առանց արժեքների վերագնահատման, որով Փաշինյանն ակտիվորեն զբաղվում է․ «Ընդ որում, այժմ Հայաստանի վարչապետի թիրախներից մեկը Հայ առաքելական եկեղեցին է»։

«Փաշինյանի գործողությունները դավաճանություն են հայ ժողովրդի հիմնային շահերի նկատմամբ։ Եվ ամբողջ հարցն այն է, թե որքանով են Հայաստանի քաղաքացիները, ինչպես նաև Ռուսաստանը դրանից պատշաճ հետևություններ անելու։ Մենք ուշացել ենք այդ եզրակացություններն անելուց», - ասել է Զատուլինը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների պայմանները և նշել, որ պատրաստ է «թեկուզ հենց վաղը» նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին Պուտինն ասել է ՌԴ արտգործնախարարության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ:

Որպես խաղաղության նախապայման՝ Պուտինը նշել է, որ ուկրաինական զորքերը պետք է հեռանան միջազգայնորեն չճանաչված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների տարածքից, ռազմական գործողությունների ընթացքում մասամբ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի և Խերսոնի մարզերից։

«Հենց Կիևում հայտարարեն այն մասին, որ պատրաստ են նման որոշման, և սկսեն զորքերի իրական դուրսբերումն այդ շրջաններից, ինչպես նաև պաշտոնապես ծանուցեն ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից հրաժարվելու մասին, մեր կողմից մենք անմիջապես, բառացիորեն նույն րոպեին, կհրամայենք դադարեցնել կրակը և սկսել բանակցությունները»,- հայտարարել է ՌԴ նախագահը։

Պուտինը նշել է, որ խոսքը գնում է նշված տարածաշրջանների ամբողջ վարչական տարածքի մասին, այլ ոչ միայն այն հատվածների, որոնք այս պահին գտնվում են Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ։

Նա նաև երաշխավորել է ուկրաինական զորքերի անխոչընդոտ և անվտանգ դուրսբերումը, եթե Կիևը նման որոշում ընդունի։

Նա հավելել է, որ առանց Ռուսաստանի մասնակցության անհնար է հասնել ուկրաինական հարցի խաղաղ կարգավորման։

Հունիսի 14-ին Պուտինը ՌԴ ԱԳՆ-ում հանդիպում է անցկացնում միգրացիոն քաղաքականության բարելավման հարցի շուրջ։

Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակն է ապահովել Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, Հայաստանի Հանրապետության բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնության տրամադրման միջոցառման շարունակականությունը՝ մինչև 2024 թ. հունիս ամիսը ներառյալ։ 

Միջոցառման շրջանակում 2021 թ. փետրվար ամսից մինչև 2023 թ. դեկտեմբեր ամիսը՝ ներառյալ շահառուներին տրամադրվել է միանվագ 300,000.0 դրամ և ամենամսյա 68000 դրամ դրամական օգնություն։ Ըստ հիմնավորման՝ Շուռնուխ բնակավայրում կառուցվող բնակելի տների շինարարական աշխատանքները հիմնականում ավարտված են, ավարտվել են նաև արտաքին լուսավորության և բարեկարգման աշխատանքները:

Անհրաժեշտություն է առաջացել թաղամասում կառուցել խմելու ջրի օրվա կարգավորման ջրավազան, ինչպես նաև կատարել բարձրավոլտ էլեկտրական հենասյուների ապամոնտաժման և բնակելի տների էլեկտրասնուցման աշխատանքներ, որի մասով «ՀԷՑ» ՓԲԸ հետ նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ կատարվել են:

ՀՀ փոխվարչապետի գրասենյակի հետ համատեղ քննարկվել են բնակելի տների բաշխման և օբյեկտի ավարտական գործընթացը կազմակերպելու հարցերը, որոնք նախատեսված է ավարտել 2024 թ. մայիսին: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Քաղաքաշինության կոմիտեն առաջարկել է որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում հատկացվող դրամական աջակցության տրամադրման ժամկետները երկարաձգել:

Ֆոտո

Ռուսաստանը մինչև 2030 թվականը նախատեսում է կառուցել վեց նոր միջուկային սուզանավ․ Պուտին

Ուկրաինայում պատերազմը կարող է տևել մինչև 2034 թվականը կամ ավելի երկար. Զալուժնի

Ադրբեջանից ԱՄՆ պետքարտուղարությանը կոչ են անում դադարեցնել «հայկական լոբբիի միջամտությունը»

Չենք ընդունել ԱՄՆ-ի՝ ճանապարհի վարձակալման առաջարկը․ նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ. Եղոյան

Իրանի միջուկային ծրագրի ավարտված լինելու մասին խոսակցությունները պարզապես պատրանք են․ Փեզեշքիան

Գյումրիում հայտնաբերվել է ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի 24-զինծառայողի դին

Արցախի փողոցում ավտոմեքենան լիցքավորելուց հետո պայթյուն է տեղի ունեցել․ վիրավորներ կան

Մեքենան հայտնվել է Սևանա լճում

Քեթի Փերին գիշերային ակումբում համբուրվել է երկրպագուի հետ

Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ ոչնչացնել Մասկի բիզնեսը

Կարող ես թողնել տիտղոսը, այլապես կխլեմ այն․ Արման Ծառուկյանը` Իլյա Տոպուրիային

Տիգրան Աբրահամյանի հայտարարությունից որոշ քոչարյանականներ նեղվել են․ Վահան Բաբայան

Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ–ի ևս 3 տնօրենի ազատել է աշխատանքից

ՀԱՄԱՍ-ի պատասխանից հետո Իսրայելը Դոհայից հետ է կանչում բանակցողներին

Փաշինյանը ցավակցել է Պուտինին