Live24
Հունիսի 08, 2025
Live24

Live24

Լուրեր

Սահմանազատման գործընթացին համամիտ չեմ եղել և բարձրաձայնել եմ, որ ճիշտ մոտեցումը 1925-1926 թթ. քարտեզներով սահմանազատում անելն է։ Ըստ այդ քարտեզների ՀՀ-ն 30․000 ք/կմ է։ Ադրբեջանը մեզանից ուզում է, որ Մեղրիով ճանապարհ կառուցենք, իրենց տանք, որ հեշտացված կարգով անցնեն ու Նախիջևանին միանան, հիմա հարց է ծագում՝ ո՞ր քարտեզն է ճիշտ։ Նախիջևանը կտրված է Ադրբեջանից ավելի շատ Իրանի հսկողության տակ է, եթե Ադրբեջանն ուզում է ճանապարհ ստանալ, պատրաստ է գնալ քայլերի։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԱՀ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։
«1976 թվականի քարտեզն ի նպաստ Ադրբեջանի է, սպասելի է, որ ամբողջ տարածքը կսահմանազատվի այդ քարտեզներով, բայց համոզված եմ, որ Ադրբեջանն ամբողջական սահմանազատման չի գնալու։ Փաշինյանը, չորս գյուղերը տալով, բարի կամքի ժեստ է արել, բայց Բաքուն գրաված տարածքներից հետ չի քաշվելու»,- ընդգծեց Բաբայանը։

Նախկին հրամանատարի խոսքով, 1999 թվականից հետո ՀՀ-ն է դարձել Արցախի անվտանգության երաշխավորը․

«Ղարաբաղցիների Արցախից դուրս գալու մինչև վերջին օրն Արցախի ՊԲ-ն ենթարկվում էր ՀՀ-ին, ինչը սխալ էր, նամակներ ունեմ գրած, որ ենթարկացնեին այնտեղ»։

Դիտարկմանը, թե ինչո՞ւ Արցախի ՊԲ-ն մեկ օրում զենքերը հանձնեց, Բաբայանը պատասխանեց, որ  հարցնենք ՀՀ ՊՆ-ին ու հրամանատարին։

«ՀՀ իշխանությունը մատը մատին չխփեց, որ մնանք Արցախում, ասեցին՝  ձեր ներքին գործն է, չենք խառնվում, դա փաստ է։ Վերջ տվեք, հատվածային իրար վրա մեղք գցելուն, պարտվողը բոլորս ենք, որ լռել ենք այդքան տարի»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող պայքարին Սամվել Բաբայանը նշեց, որ ինքը դեռ երկու տարի առաջ է ասել, որ պետք է արտահերթ ընտրություններ լինեն, բայց եթե ընդդիմությունն ուզում է, որ Բագրատ Սրբազանը պայքարը տանի մինչև վերջ, պետք է մանդատները դնեն, այդ ժամանակ միայն հրապարակի թիվը կքառապատկվի։

Մանրամասները տեսանյութում։

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը մայիսի 31-ին քննարկում է նախաձեռնել։

«Ժամը 12։00-ին հավաքվում ենք Յոթ Վերք եկեղեցու դիմաց՝ կարևոր քննարկման»,- շարժման հայտարարության մեջ։

Կիրանցեցի Գոհար Վարդանյանը տեղում ներկայացնում է սահմանազատման արդյունքում ստեղծված իրավիճակը:

«Կիրանցեցիների վարելահողեր տանող միակ ճանապարհը, սահմանազատումից հետո նույնպես անցել է Ադրբեջանին:

Սա էնքան երկրորդային խնդիր ա, որ մարդիկ անգամ չեն խոսում սրա մասին, բայց դե իմացեք էլի:

Այդ վարելահողերում կա ցանված մոտ 30 հա հացահատիկ»- գրել է նա՝ ֆեյսբուքյան էջում։ 

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդու՝ Վահագն Մախսուդյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքի: Այս մասին YerevanToday-ին հայտնեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

«Հիմա սպասում ենք որոշումը վերցնենք գնանք ՔԿՀ, որ ազատ արձակվի»,- նշեց փաստաբանը:

Հիշեցնենք. Վահագն Մախսուդյանը կալանավորվել էր 2 ամիս ժամկետով՝ Կիրանց գյուղի համար պայքարի ելած քաղաքացիների վրա քշած ԵԿՄ մեքենային հարվածելու համար:

«Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը»,- նշել էր Մախսուդյանը:

Սա այօրվա թերևս ամենից խոսուն պատկերն է: Նկարում երևում է սպիտակ վերնաշապիկով ու մոխրագույն փողկապով մի քպ-ական պաշտոնյա, որ շատ նման է ԿԳՄՍ նախկին նախարար, կառավարության աշխատակազմի ղեկավար, իսկ ըստ որոշ մեկնաբանների՝ նաև որոշակի հարցերում Փաշինյանի «հուշարար» (չենք ուզում վիրավորել կարդինալ Ռիշելիեի երկրպագուների զգացմունքները՝ «գորշ կարդինալ» բառակապակցությունը գործածելով) Արայիկ Հարությունյանին:

Նա կառավարության շենքի վերին հատվածից հետևում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման այսօրվա բողոքի ակցիային: Այն շարժման, որն ըստ Արայիկ Հարությունյանի կուսակիցների ու քպ-ական ֆեյքերի՝ «մարել է»:
Հարությունյանը հրապարակին է նայում հազարավոր ոստիկաններով պաշարված կառավարության շենքից:
Իսկ մի ժամանակ մետրոյաով էին, իբր, երթևեկում:

 zham.am 

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«Թշնամու կողմից բռնազավթված Իվանյան ավանում Բաքվի բռնապետի ամենակարևոր հայտարարություններից մեկը թերևս այս էր՝ «Ամբողջ Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրը լինելու են շատ ամուր ամրությունների գոտի»։ 
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը սրանով փաստացիորեն խոստովանել է, որ իրականում պատրաստվում է հաջորդ պատերազմին՝ բռնազավթված Արցախի Հանրապետության ողջ տարածքը վերածելով ռազմական ամրացված գոտու և մեր դեմ պլացդարմի։
Սա է թշնամու իրական մտադրությունը, իսկ Հայաստանում թմկբահարում են ինչ-որ «ստոլբեքով» պաշտպանվելու մասին»: 

Հունիսի 1-ին Հանրապետության հրապարակում նախատեսված «Փայլոու» մանկական մյուզիքլի անցկացմամբ պայմանավորված՝ մայիսի 31-ի ժամը 20:30-ից մինչև հունիսի 1-ի ժամը 24:00-ն կփակվի Ամիրյան փողոցից Տիգրան Մեծ պողոտա ուղղությունը:

Հանրապետության հրապարակ հասած տրանսպորտային հոսքերը ճանապարհը կարող են շարունակել միայն աջ դարձով՝ դեպի Վազգեն Սարգսյան փողոց: Հետադարձ ուղղությամբ՝ Վազգեն Սարգսյան փողոցից Հանրապետության հրապարակ մտնող հոսքերի համար երթևեկության սահմանափակում չի լինի: 

Հունիսի 1-ին՝ ժամը 18:00-ից մինչև 24:00-ն, Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը կփակվեն ամբողջությամբ:

Այդ ժամանակահատվածում Ամիրյան փողոցով անցնող ավտոբուսային հ. 22, 44, 54, 58, 97 և միկրոավտոբուսային հ.75 երթուղիները Մաշտոցի պողոտայից կշահագործվեն Գր. Լուսավորչի, Ագաթանգեղոսի փողոցներով Տիգրան Մեծի պողոտա և գործող ուղեգծով:

Ավտոբուսային հ. 33, 67 երթուղիները Մաշտոցի պողոտայից կշահագործվեն Ամիրյան, Զաքյան, Խորենացու, Ագաթանգեղոսի փողոցներով Տիգրան Մեծի պողոտա և գործող ուղեգծով:

 Ալեն Սիմոնյանն էտքան չկա, որ իրան անդրադառնամ. Սրբազան

 

«Վաղը ժամը 10։00-ին այստեղ սպասելու եմ ձեզ ու բոլորին, ովքեր դիտում են եթերը։

Գնալու եմ մեր կարևոր հաստատություններից մեկը այցելության, բայց չեմ ասի՝ որը»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ խոսելով վաղվա անելիքների մասին։ Նա չցանկացավ փակագծեր բացել․ «Մի հատ պիտի բարև տամ, երկու խոսք փոխանցեմ։

Ղեկավարին չենք ասելու՝ իջի, կտեսնենք՝ ինչպես կընթանա, բայց հստակ ուղերձ կա, շատ կարևոր»,- հավելեց նա։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աշխարհասփյուռ միաբանությունն իր վրդովմունքն է հայտնում սույն թվականի մայիսի 28-ին Հանրապետության տոնի առթիվ Վեհափառ Հայրապետի այցը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելու ՀՀ ոստիկանական ուժերի գործողության վերաբերյալ:

Սարդարապատի հուշահամալիրում Ամենայն Հայոց կաթողիկոսի և եկեղեցականների նկատմամբ դրսևորված ամոթալի ու դատապարտելի գործելակերպը հարված է Հայոց պետականության հիմերին, պետության հեղինակությանը ու ազգային արժանապատվությանը:

Հայոց Եկեղեցու առաքելությունը միշտ ուղղված է եղել Հայոց անկախ պետականության վերակերտմանը և պետության զորացմանը: Հետևաբար, անընդունելի և մերժելի են Հայոց եկեղեցին հայրենի պետությանը հակադրելու բոլոր չարամիտ փորձերն ու գործողությունները:

Մեր պահանջն է ՀՀ իշխանություններից՝ անդրադառնալ և սրբագրել իրենց օրինազանց ընթացքը, դադարեցնել Հայ Եկեղեցու սրբազան առաքելության ճանապարհին արհեստական խոչընդոտներ հարուցել:

Աղոթում ենք Երկնավոր Տիրոջը, որ խաղաղության մեջ պահի Հայոց աշխարհը և վերահաստատի համերաշխությունը մեր ժողովրդի զավակների կյանքում:

Ֆոտո

«Հերի՛ք է ատես հայ ժողովրդին»․ Ալեն Սիմոնյանը՝ Լևոն Տեր–Պետրոսյանին

Պետք է արագ միավորվել, փողոց դուրս գալ և ավարտին հասցնել իմպիչմենտի սկսված գործընթացը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Տուլայի մարզի «Ազոտ» գործարանում հրդեհ է բռնկվել

Նիկոլ Փաշինյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Գարեգին Երկրորդի հանդիպման մասին

Լուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում

Հայաստանի Ազգային հավաքականը ժամանել է Մոնտենեգրո

«Հուսանք՝ անվստահություն հայտնելու գործընթացին միացողների թիվը կավելանա»․ Էդգար Ղազարյան

Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. դեսպանատուն

Ուկրաինան հերքել է մարմինների վերադարձման և գերիների փոխանակման մասին Մեդինսկու հայտարարությունը

Ուկրաինային պետք չեն իր քաղաքացիները` ո՛չ ողջ, ո՛չ մեռած․ Զախարովա

Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ և իր լիակատար աջակցությունը հայտնել Վեհափառին. Մայր Աթոռ

Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մшհացել. ՆԳՆ-ն՝ Կոմիտասի պողոտայի դեպքի մասին

Մակրոնը կայցելի Գրենլանդիա

Երևանում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ ենթադրյալ կասկածյալին վնասազերծել են

Անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանք